ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցի

© Photo : Facebook / ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Spokesperson of MFA of ArmeniaДелегация во главе с министром иностранных дел РА Ара Айвазяном посетила монастырский комплекс Армянской апостольской церкви (7 декабря 2020). Москва
Делегация во главе с министром иностранных дел РА Ара Айвазяном посетила монастырский комплекс Армянской апостольской церкви (7 декабря 2020). Москва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախարարն ու պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել՝ հարգանքի տուրք մատուցելով երկրաշարժի զոհերի հիշատակին։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Մոսկվա շարունակվում է։ ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսօր նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր։ Այստեղ նրանք ծաղկեպսակ են դրել՝ ի հիշատակ 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի։

Премьер-министр Никол Пашинян посетил Гюмри (7 декабря 2020). - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. նա այցելել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի. լուսանկարներ

«Նախարարը հանդիպում ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԳ նախարարն ու հոգևոր առաջնորդը մտքեր են փոխանակել օրակարգային մի շարք հարցերի շուրջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 6-7-ը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այց է կատարելու Մոսկվա։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական փոխներգործության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցությունում դիրքորոշումների կոորդինացիայի վերաբերյալ հարցեր։

Սպիտակի ավերիչ երկրաշարժը թվերով

Լրահոս
0