Այս պատերազմի սկզբից գոյություն ուներ տարածքների հանձնման դավադիր ծրագիրը. Արշակ Զաքարյան

© Sputnik / Asatur YesayantsСитуация в Мадагисе. Аршак Закарян
Ситуация в Мадагисе. Аршак Закарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Արշակ Զաքարյանը հացադուլ է հայտարարել` պահանջելով կառավարության հրաժարականը՝ վարչապետի գլխավորությամբ։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ռեժիսոր, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ-ի հիմնադիր, Արցախյան պատերազմի մասնակից Արշակ Զաքարյանը կարծում է, որ Հայաստանի գործող իշխանությունները վախենում են հեռանալ։ Այդ մասին նա հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Министр иностранных дел Армении Ара Айвазян принял участие на 27-ой встрече Совета министров ОБСЕ в режиме видеоконференции (3 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Զգայուն խնդիր է և հրատապ լուծման կարիք ունի. ՀՀ ԱԳ նախարարը խոսեց գերիների վերադարձի մասին

Նրանց համար ավելի է հեշտ է իրենց մանիպուլյացիաները շարունակել վիրտուալ աշխարհում, աջակցել ֆեյքերի ստեղծմանը, հիպնոսացնել ժողովրդին։ Ես զարմանում եմ, թե որքան կարելի է չսիրել սեփական ժողովրդին՝ այսքան լկտիաբար աթոռից բռնվելու համար»,-ասել է Զաքարյանը։

Կիրակի օրվանից ռեժիսորը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով կառավարության հրաժարականը՝ վարչապետի գլխավորությամբ։

«Հիշում եմ՝ փոքր ժամանակ պապիս հետ գնացել էինք Անի քաղաքին նայելու։ Նա ինձ ասում էր. «Կմեծանաս, հետ կբերես Անին»։ Իսկ ես նրան կշտամբում էի, թե ինչու է Անիից փախել։ Վախենամ՝ իմ թոռն էլ ինձ նույնն ասի, երբ Սոթքից նրան ցույց տամ Արցախն ու պատմեմ,թե ինչպես եմ մանուկ հասակում վազվզել այդ անտառներում»,- նշել է Զաքարյանը։

Ռեժիսորը, սակայն, վստահ է, որ Հայաստանը կարող է ոտքի կանգնել, ինչպես 100 տարի առաջ՝ Ցեղասպանությունից հետո։

«Այս պատերազմի ամենասկզբից էլ ամեն ինչ հայերի դեմ էր, գոյություն ուներ տարածքների հանձնման դավադիր ծրագիր։ Բայց հայ ժողովուրդը շատ բանի է դիմացել, կարող է սրան էլ դիմանալ։ Պարզապես պետք է միասնական լինել և ազատվել այդ «Քաջ Նազարից»»,-ասել է Զաքարյանը։

Մեղրին Թուրքիայի պանթուրանական ծրագրի մեխն է. Ռուբեն Մելքոնյան

Նշենք, որ 17 կուսակցությունների շարժումը, որն իրեն անվանում է «Հայրենիքի պաշտպանության շարժում», որպես ժամանակավոր վարչապետի թեկնածու առաջ է քաշել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ Նրա հիմնական խնդիրը կլինի արտահերթ ընտրություններ կազմակերպելը՝ պայմանով, որ ինքը կամ իր ղեկավարած քաղաքական ուժը դրանց չեն մասնակցի։

Լրահոս
0