00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի մոտ են հայտնվել շատ գաղտնի փաստաթղթեր, նաև` ՀՀ ՊՆ–ից. կիբեռհարձակումները 2020-ին

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցИнформационные технологии
Информационные технологии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սամվել Մարտիրոսյանն իր անձնական բլոգում ամփոփել է 2020-ի երկրորդ կիսամյակում Հայաստանի դեմ իրականացված կիբեռհարձակումները և նշել, որ Հայաստանը պատրաստ չէր դիմակայել լայնածավալ հաքերային հարձակումներին։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. 2020 թվականը կիբեռսպառնալիքների տեսանկյունից ամենաբարդ տարին է եղել Հայաստանի համար, և պարզվեց` երկիրը պատրաստ չէր դիմակայել լայնածավալ հաքերային հարձակումներին։ Այս կարծիքն է հայտնել տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Իր անձնական banman.am բլոգում նա հրապարակել է հոդված «Կիբեռհարձակումները Հայաստանում, 2020 թվականի երկրորդ կիսամյակ» վերնագրով, որում ներկայացրել է փաստեր Հայաստանի դեմ կիբեռհառձակումներից։

© Photo : Samvel Martirosyan's blogԱդրբեջանական կիբեռհարձակում
Ադրբեջանի մոտ են հայտնվել շատ գաղտնի փաստաթղթեր, նաև` ՀՀ ՊՆ–ից. կիբեռհարձակումները 2020-ին - Sputnik Արմենիա
Ադրբեջանական կիբեռհարձակում

Ըստ փորձագետի` ադրբեջանցիների կողմից հաքերային գերակտիվություն է նկատվել երկու իրադարձությունների` Տավուշում տեղի ունեցած հուլիսյան մարտական գործողությունների և Արցախյան պատերազմի ժամանակ։ Տավուշի մարտերի շրջանում` հուլիսի 5–ին և 6-ին,  ադրբեջանական հաքերային ֆորումում հրապարակվում են մի քանի հարյուր հայաստանցու անձնագրային տվյալներ, որոնց մեջ կան նաև Արցախի ԱԱԾ աշխատակցի տվյալներ։ Հուլիսի 7–ին ադրբեջանական հաքերները Facebook-ում հրապարակարում են Արցախի պաշտպանության բանակի զորամասի գույքագրմանը վերաբերող թերթիկներ, որը ներառում է նաև ավտոմոբիլային պարկի վերաբերյալ տեղեկություններ։

Молодой человек перед компьютером - Sputnik Արմենիա
Զգուշացում. սոցիալական կայքերում շարունակում են վտանգավոր տեղեկություններ հավաքել

«Թերթիկները ինչ-որ մեկը նկարահանել է և, ամենայն հավանականությամբ, իր անձնական մեյլով ուղարկել մեկ ուրիշ հանճարի։ Սա արդեն մի դեպք է, որ պետք է երկրում մեծ աղմուկ բարձրացներ։ Լսե՞լ եք աղմուկ։ Ես էլ չեմ լսում», – գրում է փորձագետը։

Հուլիսի 13–ին ադրբեջանական հաքերները միանգամից կոտրում են կառավարական gov.am, e-gov.am, primeminister.am կայքերը։ Նրանք հայտարարում են, որ կոտրել են և  ներթափանցել կառավարական սերվերների մեջ և կորզել մի քանի տերաբայթ տեղեկատվություն պետական փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգից։

Սամվել Մարտիրոսյանը համոզված է, որ արդեն Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմից ներգրավվել էին նաև օժանդակ ուժեր, հնարավոր է` թուրքական հաքերային խմբավորումներ և վարձկան հաքերային միավորումներ։

© Sputnik / Asatur YesayantsՍամվել Մարտիրոսյանը
Ադրբեջանի մոտ են հայտնվել շատ գաղտնի փաստաթղթեր, նաև` ՀՀ ՊՆ–ից. կիբեռհարձակումները 2020-ին - Sputnik Արմենիա
Սամվել Մարտիրոսյանը

Պատերազմի առաջին իսկ օրը` սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական կողմը փոխեց մոտ 90 հայկական կայքերի DNS հարցումները` ուղղարդելով այն դեպի քարոզչական էջ։ Հարձակման թիրախ էին դարձել նաև տասը լրատվական կայքեր` 1in.am, a1plus.am, armenpress.am, armtimes.com, blognews.am, hetq.am, mamul.am, mediamax.am, news.am և zhamanak.com։ Հոկտեմբերի 10–ին ադրբեջանցիները կոտրեցին գրեթե բոլոր հայկական պետական կայքերը, ներառյալ Սահմանադական դատարանի, Մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի Հանրապետության պետական կայքերը։ Շարքից դուրս հանվեց մոտ հիսուն կարևորագույն կայք։

Ինչ հնարքների են դիմում ադրբեջանցի հաքերները, և ինչպես պաշտպանել անձնական տվյալները

«Նույն ժամանակ իրականացվել էր ներթափանցում կառավարական սերվերներ։ Մինչև հիմա հասկանալի չէ` որքան տեղեկատվություն է կորզվել։ Գողացած ինֆորմացիայի մի մասը հասանելի է համացանցում բաց տեսքով։ Եղածից կարելի է անել եզրակացություն, որ Ադրբեջանի ձեռքում են հայտնվել բազմաթիվ ծառայողական եւ գաղտնի փաստաթղթեր նախագահի աշխատակազմից, ԱԳՆ-ից, ՊՆ-ից և այլն։ Նաև ցանցում է հայտնվել Ղարաբաղ Տելեկոմի բաժանորդների անձնական տվյալներով ֆայլը։ Նման զանգվածային եւ աննախադեպ արտահոսքներով կիբեռհարձակում Հայաստանի դեմ երբեք, մինչ այս պահը, չէր իրականացվել», – գրում է Մարտիրոսյանը։

Молодой человек перед компьютером - Sputnik Արմենիա
Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական բանկերն ու 520 000 մարդու տվյալների արտահոսք ապահովել

Բացի այդ իրականացվում էին ֆիշինգային հարձակումներ սոցցանցերում օգտատերերի դեմ, նաև մեսենջերների մակարդակով։ Կիրառվում էին հարձակումներ տեսախցիկների վրա, այնտեղ, որտեղ հնարավոր էր, բարձրախոսով միացվում էր Ադրբեջանի օրհներգը։ Նման հարձակումներ իրականացվել էին հարյուրավոր տեսախցիկների վրա, որոնք տեղադրված էին ինչպես հանրային վայրերում, այնպես էլ տներում։

Ըստ Մարտիրոսյանի` պատերազմի փորձը ցույց տվեց, որ Հայաստանը պատրաստ չէր դիմակայելու բազմակողմանի, բազմավեկտոր և լայնածավալ հաքերային հարձակումներին։ Նրա կարծիքով` հաշվի առնելով գաղտնի փաստաթղթերի արտահոսքների հանգամանքը` արձագանքները կարող են լինել երկարաժամկետ։

Լրահոս
0