«Կփորձենք տհաճություններ պատճառել բոլոր հավաքականներին». Հենրիխ Մխիթարյան

© Sputnik / Asatur Yesayants / Капитан сборной Армении по футболу Генрих Мхитарян и нападающий Норберто Бриаско на тренировке перед матчем со сборной Эстонии (22 марта 2018). Ереван
Капитан сборной Армении по футболу Генрих Мхитарян и нападающий Норберто Бриаско на тренировке перед матчем со сборной Эстонии (22 марта 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ Աշխարհի առաջնության որակավորման փուլի J խմբում հայտնվելը վատ չէ մեզ համար։

Դեկտեմբերի 7-ին կայացավ ԱԱ 2022-ի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվեց J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ։ Մխիթարյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները․

«Կարծում եմ՝ վատ խումբ չէ մեզ համար: Հիմա հեշտ մրցակիցներ չկան, բայց կարող եմ ասել, որ խումբն ամենաբարդը չէ: Տարբեր խաղաոճերով հավաքականների դեմ ենք խաղալու և կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել և պայքարել բոլոր թիմերի դեմ: Կձգտենք տհաճություններ պատճառել բոլոր մրցակիցներին և շատ միավորներ վաստակել»:

Նշենք, որ թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն 2021 թվականի մարտի 24-25-ին։

 

Լրահոս
0