00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտի 1-ի գործով դատական նիստը հետաձգվեց. Միհրան Պողոսյանի ջերմությունը կտրուկ բարձրացել է

© Sputnik / Andranik GhazaryanРоберт Кочарян беседует с адвокатами Айком Алумяном и Ованнесом Худояном по окончанию судебного заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн
Роберт Кочарян беседует с адвокатами Айком Алумяном и Ованнесом Худояном по окончанию судебного заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատական նախորդ նիստը չէր կայացել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանի բացակայության պատճառով, իսկ հոկտեմբերի 6-ի նիստը հետաձգվել էր Սեյրան Օհանյանի` Արցախում լինելու պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատական նիստին չէր ներկայացել։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը` նշելով, որ իրենք նախապես տեղյակ էին, բայց, այնուամենայնիվ, որոշել են ներկայանալ։

«Փաստաբան Միհրան Պողոսյանը նախապես դիմում է գրել, որ կտրուկ ջերմությունը բարձրացել է, և հիվանդության բոլոր ախտանշաններն ունի, խնդրել է նիստը հետաձգել։ Մեզ առավոտյան դա հայտնի դարձավ։ Փաստաբան Արամ Վարդևանյանը զանգահարել էր դատարան` հետաքրքրվելու` նիստը կլինի, թե ոչ։ Դատարանից իրեն ասել էին, որ նիստը հետաձգվելու է, կարող եք չգալ։ Բայց մենք որոշեցինք, որ այնուամենայնիվ պաշտպաններից մեկը ներկա լինի, որ եթե դատարանն այլ բան որոշի, մենք կարողանանք շատ շտապ մեր պաշտպանյալի հետ ներկայանալ»,– ասաց Ալումյանը։

Դատական նախորդ նիստը (դեկտեմբերի 1-ին) չէր կայացել pաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանի բացակայության պատճառով։

Пресс-конференция представителя группы адвокатов второго президента Армении Роберта Кочаряна Айка Алумяна (9 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ընտրել են նրանց, ովքեր պատրաստ են Մարտի 1-ի մեղքը բարդել Քոչարյանի վրա. փաստաբան

Իսկ հոկտեմբերի 6-ի նիստը հետաձգվել էր, քանի որ Սեյրան Օհանյանն այդ օրերին Արցախում էր։

Հիշեցնենք` 2008 թվականի ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որից հետո հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ–ի և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

Մարտի 1-ի գործի հետագա ընթացքը կանգնած է տապալման վտանգի առջև. փաստաբան

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ 

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր հարցաքննության` որպես վկա։ 2018թ.-ի հուլիսի 26-ին, հարցաքննությունից հետո, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց:

Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

2008–ի մարտի 1-ին Հայաստանում աշխարհաքաղաքական որևէ շահ գոյություն չուներ. Գրիգորյան 

Լրահոս
0