Փաշինյանը խոսել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա անելիքների մասին

© Photo / official site of the Prime minister of RAСовещание во главе с премьер-министром по вопросу дальнейшей деятельности Фонда страхования военнослужащих (8 декабря 2020). Еревaн
Совещание во главе с премьер-министром по вопросу дальнейшей деятельности Фонда страхования военнослужащих (8 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետը խորհրդակցության ժամանակ քննարկել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը» և կառավարության անելիքները։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հատուցման չափերը - Sputnik Արմենիա
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հատուցման չափերը

Վարչապետը հիշեցրել է, որ հիմնադրամն այն հիմնական գործիքն է, որով պետք է ապահովվեն հայրենիքի պաշտպանության համար զոհված, հաշմանդամություն ստացած և անհետ ճանաչված զինվորների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը:

«Մենք այսօր պիտի քննարկենք հիմնադրամի հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը» և հասկանանք, թե այստեղ ինչ անելիքներ ունի կառավարությունը, ինչ անելիքներ ունի Կենտրոնական բանկը և ինչպիսի հարցեր են, որոնք մենք պետք է առաջիկայում լուծենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը մանրամասն ներկայացրել է «ճանապարհային քարտեզով» նախատեսվող միջոցառումները, որոնք միտված են հիմնադրամ ներգրավվող միջոցների ընդլայնմանը, շահառուների առջև ստանձնված պարտավորությունների արդյունավետ կատարմանը, բարերարների հետ աշխատանքին, կազմակերպչական խնդիրների լուծմանն ու կարգավորմանը:

© Photo / official site of the Prime minister of RAԶինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյան
Փաշինյանը խոսել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա անելիքների մասին - Sputnik Արմենիա
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյան

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է շահառուներին արագ և արդյունավետ սպասարկելու նպատակով հիմնադրամի ռեսուրսների ավելացման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացումն ու տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Հիշեցնենք`«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, ԵՊՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու Մեսրոպ Մանուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել էր հիմնադրամի շահառուներին փոխհատուցում տալու գործընթացին և հիմնադրամ մուտքագրվող գումարներին։

Բոլորը պետք է աշխատեն միջոցներ գեներացնելու համար. զինվորների հիմնադրամի գործադիր տնօրեն

Մանուկյանի տեղեկացմամբ` հիմնադրամի մուտքերը ստեղծումից առ այսօր կազմել են շուրջ 34 միլիարդ դրամ և տեսանելի է, որ ի հայտ է եկել ահռելի մեծ ճեղքվածք, քանի որ նոր շահառուներին միանվագ գումար տրամադրելու համար անհրաժեշտ է առնվազն 80 միլիարդ դրամ։

Լրահոս
0