00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը նոր տեխնիկա է փորձարկում տանկային մարտի համար

© Sputnik / Алексей КуденкоБоевая машина поддержки танков (БМПТ) "Терминатор" на командно-штабных учениях "Кавказ-2020" на полигоне "Капустин Яр" (25 сентября 2020). Астраханская область
Боевая машина поддержки танков (БМПТ) Терминатор на командно-штабных учениях Кавказ-2020 на полигоне Капустин Яр  (25 сентября 2020). Астраханская область - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել

Զինված, պաշտպանված և ունիվերսալ․ Չելյաբինսկի զորավարժարաններից մեկում տեղի են ունեցել տանկերի ու դրանց աջակցման համար ստեղծված «Տերմինատոր» հետևակի մարտական մեքենաների համատեղ զորավարժությունները։ Դրանք հանդես են եկել Կենտրոնական գվարդիական դիվիզիայի Տ-72-ի հետ համատեղ ու տպավորիչ կրակային հզորություն են ցույց տվել։ ՌԻԱ Նովոստին ներկայացնում է այդ տեխնիկայի առանձնահատկությունները։

Չեչնիայի փորձը

Պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում «Տերմինատորները» շարժվում են ծանր զրահամեքենաների արանքներում՝ հիմնական շղթայից փոքր-ինչ հետ։ Ու քանի դեռ տանկերը կրակում են 125-միլիմետրանոց զենքից, տանկերին աջակցող մարտական մեքենաների (ՏԱՄՄ - БМПТ) անձնակազմներն ուշադիր զննում են մարտի դաշտը։ Հենց նկատում են «թշնամու» զինվորներին, փոթորկալից կրակ են բացում 30 միլիմետրանոց կրկնակի հրանոթներից։ Հենց դա է «Տերմինատորի» հիմնական խնդիրը։

Авиашоу и выставка военной техники в аэропорту Эребуни (28 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Շարժիչների հռնդյուն՝ Երևանի երկնքում․ ռուս փորձագետը պարզաբանել է ավիացիայի ակտիվությունը

ՏԱՄՄ-ն սկսել են մշակել դեռ 1980-ականներին, սակայն նախագծով լրջորեն զբաղվել են միայն չեչենական առաջին արշավից հետո։ 1995 թվականի հունվարին Գրոզնիի գրոհը ցույց տվեց, որ տանկերը հետևակի հետ մարտում չափազանց խոցելի են։ Շինությունների վերին հարկերում նստած գրոհայինները հեշտորեն ոչնչացնում էին դաշնային ուժերի զրահատեխնիկան՝ նռնականետներով խոցելով զրահը, որը վերին շերտը համեմատաբար բարակ է։

Մոտոհրաձգայինները, որոնք պետք է պաշտպանեին տանկերը թշնամու զրահահար հրաձիգներից, բարեհաջող չեզոքացվում էին գնդացրային ու դիպուկահարային կրակով։ Ակնհայտ դարձավ, որ քաղաքային մարտերի համար անհրաժեշտ է մարտական զրահապատ մեքենա՝ հիմնական սպառազինության ուղղահայաց թիրախավորման մեծ անկյունով։

Փորձարկում Սիրիայում

Առաջին ՏԱՄՄ-ն, որն անվանվել էր «Օբյեկտ 199 «Ռամկա», հայտնվել է 2001 թվականին։ Այդ մեքենան բարդ ճակատագիր ունի։ Տարիներ շարունակ պաշտպանության նախարարությունը տարբեր պատճառներով՝ հիմնականում ֆինանսական, հրաժարվում էր այն սպառազինությունների շարք ընդունել։

Նախատեսվում էր ՏԱՄՄ-ի 1 վաշտ ստեղծել, սակայն այդ տեխնիկան այդպես էլ զորքերի չհասավ։ Հրամանատարությունը հայտարարել էր, որ հրաժարվում է նոր մեքենաներ գնել։ Տասը ՏԱՄՄ վաճառվեց Ղազախստանին։

«Վառվում» է Ղրիմի պատճառով․ ՆԱՏՕ-ում երազում են արգելել ռուսական բանակի ներկայությունը

Այնուամենայնիվ «Տերմինատորները» պարբերաբար ցուցադրվում էին միջազգային տարբեր հարթակներում։ Իսկ 2017 թվականի ամռանը մի քանի մեքենա ուղարկեցին Սիրիա՝ մարտական գործուղման։ Քողարկիչ ցանցի տակ մեկ ՏԱՄՄ նկատվել է, մասնավորապես, Խմեյմիմ ավիաբազայում։ Զինվորականները գոհ էին մնացել «Տերմինատորից». Նշվում էր, որ այն ակտիվորեն կիրառվել է Իսլամական պետության (ՌԴ-ում արգելված) գրոհայինների դեմ հարձակողական գործողություններում։

Եվ պաշտպանության նախարարությունը վերջապես որոշեց զինվել «Տերմինատորներով»։ 2018 թվականին նոր մեքենաները մասնակցել են Կարմիր հրապարակի Հաղթանակի շքերթին։ Շուտով տեխնիկան հասավ զինվորական մասեր, մասնավորապես՝ 90-րդ գվարդիական տանկային դիվիզիա։ Հետագա գնումների մասին որոշում կկայացվի՝ փորձամարտական շահագործման արդյունքում։

Ունիվերսալ զինվոր

«Տերմինատորը» կառուցված է Տ-72 մարտական տանկի հիման վրա։ Համարվում է, որ այն քիչ խոցելի է հետևակի հակատանկային միջոցների համար։ Անձնակազմը հինգ մարդ է, ինչպես «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային սարքավորման մեջ։ Դա առաջին հերթին կապված է այն հանգամանքի հետ, որ «Տերմինատորը» մինչև ատամները սպառազինված է։

Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները

Հիմնական զենքը՝ 30 միլիմետրանոց 2А42 ավտոմատ հրանոթն է 900 արկ ունեցող մարտական լրակազմով։ Բացի այդ, աշտարակում 7,62 միլիմետր տրամագծով Կալաշնիկովի տանկային գնդացիր է։ Վերջապես կորպուսի դիմացի հատվածում տեղադրված է ԱԳ-17Դ երկու ավտոմատ նռնականետ։

Անձնակազմն արդյունավետ կերպով օգտագործում է այդ զինանոցը «Ռամկա» կրակի կառավարման ավտոմատ ժամանակակից համակարգի շնորհիվ։ Նշանառուի նշանոցն ունի ամեն ինչ՝ շուրջօրյա աշխատանքի համար։ «Տերմինատորի» համար հասանելի թիրախների ցանկը շատ մեծ է․ հետևակ, տանկեր, թեթև զրահատեխնիկա, ցածր թռչող ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, դաշտային ամրաշինական կառույցներ։

Նախագծի ապագան

Փորձագետները հաճախ էին քննադատում մարտական մեքենայի առաջին տարբերակները։ Հիմնական պատճառը դրա վատ «տեսողությունն» էր։ Ենթադրվում էր, որ նոր մեքենաները կկարողանան մարտի դաշտում տեսնել ավելին, քան ծանր զրահատեխնիկան։ Սակայն հետևելու միջոցներն ու նշանառության համակարգերը ԲՄՊՏ-ների ու հիմնական մարտական տանկեր վրա լրիվ նույնն էին։ Սակայն ՏԱՄՄ-ների ժամանակակից տարբերակները շատ ավելի «մեծ աչքեր» ունեն։

Истребитель пятого поколения Су-57 - Sputnik Արմենիա
Ռուսական զենք․ ինչ են իրենցից ներկայացնում առաջին սերիական Սու-57-ն ու «Օխոտնիկ» ԱԹՍ-ն

Դատելով պաշտպանության նախարարության հրապարակած կադրերից՝ զինվորականները նախընտրել են առաջին «Տերմինատորը»։ Երկրորդը, որը ներկայացվել է 2013 թվականին, ավելի քիչ զենք ուներ (հանվել էր ավտոմատ նռնականետը), անձնակազմն էլ կրճատվել ու հասցվել էր երեք մարդու։ Արդիականացված այդ տարբերակը չհետաքրքրեց ռուս պատվիրատուին, փոխարենն այն գնորդներ գտավ Ալժիրում, որտեղ ավելի քան 300 «Տերմինատոր-2» են պատվիրել։

Դեռ անհայտ է՝ երբ «Տերմինատոր-3» կհայտնվի։ «Ուրալվագոնզավոդի» գլխավոր տնօրեն Օլեգ Սիենկոն դեռ 2016 թվականին հայտնել էր ՌԻԱ Նովոստիին, որ ընկերությունը պատրաստվում է «Արմատա» նորագույն հարթակի հիման վրա մեքենաների զարգացման հայեցակարգ մշակել, այդ շարքում նաև ՏԱՄՄ-ն է։ Սակայն մեքենայի ապագայի մասին շատ բան հայտնի չէ։ Նշվում է միայն, որ 30 միլիմետրանոցի փոխարեն այն կզինվի ավելի հզոր՝ 57-միլիմետրանոց հրանոթներով։

Լրահոս
0