«Այս օրենքը հայոց լեզվի մասին չէ». ԿԳՄՍ–ում մեկնաբանել են աղմուկ հանած նախագիծը

© Asatur YesayantsПресс-конференция в Министерстве образования, науки, культуры и спорта о проекте закона “О высшем образовании и науке” (9 декабря 2020). Еревaн
Пресс-конференция в Министерстве образования, науки, культуры и спорта о проекте закона “О высшем образовании и науке” (9 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Հայաստանյան մի շարք բուհեր պահանջել են հետ կանչել օրենքի նախագիծը` դրա որոշ կետեր անընդունելի համարելով։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը հերքեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հատուկ ընդունվել է ճգնաժամային պահին, երբ հանրության ուշադրությունը այլ տեղերում է։

«Հակառակը` ես կասեի, որ այս օրենքը ուշացած է։ Նրա շուրջ երկար աշխատանք է տարվել։ Նման բան չկա, որ այն հապճեպ է ներկայացվել», – ասաց Կարաբեկյանը։

© Asatur YesayantsԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյան
«Այս օրենքը հայոց լեզվի մասին չէ». ԿԳՄՍ–ում մեկնաբանել են աղմուկ հանած նախագիծը - Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյան

Նշենք, որ մի շարք բուհեր` ներառյալ Երևանի պետական համալսարանը և Երևանի պետական բժշկական համալսարանը, պահանջել էին հետ կանչել օրենքի նախագիծը` դրա որոշ կետեր անընդունելի համարելով։ Մասնավորապես` ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը դեմ էր արտահայտվել 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների առարկայական ցանկում «Հայոց լեզու և գրականություն» առարկան բուհերի կամ դիմորդի ընտրությանը թողնելը։ Սրան արձագանքելով` Կարաբեկյանն ասաց, որ բուհերում դասավանդման լեզուն շարունակում է մնալ հայերենը։

 Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Հայոց լեզուն» շատ տեղերում չկա ընդունելության քննությունների ցանկում. ԵՊՀ–ում վրդովված են

«Այս օրենքը հայոց լեզվի մասին չէ, այն առարկաների ընտրության ազատության մասին է, այն բուհերի ինքնավարության մասին է։ Դասավանդման լեզուն հայկական բուհերում շարունակում է մնալ հայերենը։ Եթե դուք կարծում եք, որ պետք է հայոց լեզվի մասին որոշում կայացնի ոչ թե բուհը, այլ օրենքը, գուցե այդպես բոլոր առարկաներն էլ օրենքո՞վ որոշվեն։ Ինձ համար անհասկանալի է դա։ Առարկայի մասին որոշումը կայացնում է բուհը, այն էլ` ոչ թե ընդհանուր, այլ կոնկրետ ամբիոնը, կոնկրետ ծրագրի ղեկավարը», – ասաց ԿԳՄՍ նախարարի խորհրդականը։

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն էլ ասաց, որ օրենքը ոչ թե սահմանափակելու, այլ ընդլայնելու է բուհերի ինքնավարությունը։

Բժշկական համալսարանը կոչ է անում հետ կանչել բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը

«Նիդեռլանդներում, Իսպանիայում ներդրված է այս մեխանիզմը։ Բուհը չորս ուղղություններով` կազմակերպչական, ֆինանսական, մարդկային ռեսուրսների և ակադեմիական ուղղություններով պետք է ինքնավար և անկախ լինի։ Այս օրենքի նախագիծը մի քանի քայլով մոտեցնելու է բուհերի լրիվ ինքնավարությանը», – ասաց Սուքիասյանը։

© Asatur YesayantsԲարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյան
«Այս օրենքը հայոց լեզվի մասին չէ». ԿԳՄՍ–ում մեկնաբանել են աղմուկ հանած նախագիծը - Sputnik Արմենիա
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյան

Նա նաև ասաց, որ օրենքի համաձայն` հնարավոր կլինի կրթաթոշակներ սահմանել ընդունելության քննություններին բարձր գնահատականներ ստացած, բայց վճարովի համակարգ անցած ուսանողների համար։

Նշենք` նախապես ասվել էր, որ ասուլիսին ներկա կլինի նաև փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, սակայն նա բացակայում էր։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի փոփոխության վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ են հնչել, 2020 թ. դեկտեմբերի 3-ին որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց ընդգրկվել է ՀՀ կառավարության օրակարգում և հավանության արժանացել: Օրենքի նախագիծը շուրջ մեկ տարի է` շրջանառվում է, և այն բավականին քննադատության էր արժանացել։

Հայոց լեզվին սպառնո՞ւմ է լատիներենի ճակատագիրը, կամ ինչպե՞ս պահպանել մայրենին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала