00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եռակողմ հայտարարությունը հավելված չունի. Փաշինյանը պատգամավորներին «գործարք» առաջարկեց

© Sputnik / Asatur YesayantsВрио первого вице-премьера Арарат Мирзоян и депутат от фракции "Царукян" Наира Зограбян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн
Врио первого вице-премьера Арарат Мирзоян и депутат от фракции Царукян Наира Зограбян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է փակ նիստ հրավիրել ու պատասխանել սահմանների ու հայտարարության այլ կետերի մասին պատգամավորների հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Հրադադարի եռակողմ հայտարարությունը ոչ մի հավելված չունի։ Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինձ այսօր ասացին, թե այդպիսի լուրեր կան, որ գոյություն ունեն ինչ–որ հավելվածներ, ինչ–որ այլ բաներ։ Ասեմ, որ ոչ մի հավելված էլ գոյություն չունի»,– ասաց նա։

Խամաճիկային իշխանություն են առաջարկում. Փաշինյանը խոսեց իր հրաժարականը պահանջողների մասին

Իսկ սահմանազատման գործընթացի ու մասնավորապես Լաչինի միջանցքին վերաբերող հարցին վարչապետը չպատասխանեց` պատճառաբանելով անվտանգությունն ու դեռ անավարտ գործընթացները։

Փոխարենը Փաշինյանն ԱԺ–ին առաջարկեց այդ հարցով փակ քննարկում կազմակերպել ու բոլոր հարցերին տալ փաստարկված պատասխաններ։

«Այն պարագայում, երբ կան գործընթացներ, ու մենք ամեն ինչ բաց քննարկենք, ռազմական դրության պայմաններում այնքան էլ ճիշտ չէ։ Բայց ես հասկանում եմ, որ ԱԺ պատգամավորներն ու ԱԺ–ն իրավունք ունեն իմանալու, ու կառավարությունը պարտավոր է պատասխանել բոլոր հարցերին, առաջարկում եմ այդպիսի ֆորմատ. դռնփակ նիստ անենք, բոլոր հարցերին պատասխանենք` նախապես պայմանավորվելով, թե նիստից հետո քննարկված տեղեկատվության որ մասն ենք բացում ու որը` ոչ»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Առանձին վերցրած խմբերի ձայները չպետք է շփոթենք ժողովրդի ձայնի հետ. Նիկոլ Փաշինյան

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Լրահոս
0