00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաթուղթը սպառնալիքի տակ եք կնքե՞լ, թե՞ կամքի դրսևորում է. պատգամավորը` Փաշինյանին

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ եռակողմ համաձայնագրով խախտվում են միջազգային իրավունքն ու ՀՀ Սահմանադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց` հայտնի եռակողմ փաստաթուղթը սպառնալիքի տակ է կնքե՞լ, թե՞ կամքի դրսևորում է։

Сторонники оппозиции перед зданием Национального собрания Армении (9 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Ամանորն առանց դավաճան Նիկոլի». Վանեցյանը նոր կարգախոս առաջարկեց

Սիմոնյանը նշեց, որ այդ փաստաթղթով խախտվում են միջազգային իրավունքն ու ՀՀ Սահմանադրությունը։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, պատասխանեց, որ դրա ստորագրման հանգամանքների վերաբերյալ արդեն իսկ պարզաբանումներ տվել է և ավելացնելու համար նոր բան չկա:

«Ձեր խոսքում հակասություն կա. մի կողմից ասում եք, որ իրավական փաստաթուղթ չէ, մյուս կողմից ասում եք, որ իրավական փաստաթուղթ է: Եվս մեկ անգամ կրկնում եմ` այն հրադադարի և ռազմական գործողությունների մասին փաստաթուղթ է, որը ստորագրվել է` հաշվի առնելով տվյալ պահը»,–ասաց Փաշինյանը։

Տարոն Սիմոնյանը հետաքրքրվեց նաև, թե ինչո՞ւ քայլեր չեն արվում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան Ադրբեջանին պատժելու այն հանցագործությունների համար, որն իրականացվում է ՀՀ քաղաքացիների հանդեպ։

Երևանում երթեր են ընթանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Ի պատասխան վարչապետը նշեց, որ բոլոր դեպքերով քննություն է արվում և բոլոր փաստերը հավաքագրվում են ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային ատյաններում։

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Առանձին վերցրած խմբերի ձայները չպետք է շփոթենք ժողովրդի ձայնի հետ. Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Լրահոս
0