Ռուսաստանի հատուկ նշանակության բժշկական ջոկատը լրացուցիչ բուժկետեր է բացել Արցախում

© Sputnik / Максим БлиновСотрудница полевого госпиталя развернутого Министерством обороны России на территории аэропорта в Степанакерте (1 декабря 2020). Карабах
Сотрудница полевого госпиталя развернутого Министерством обороны России на территории аэропорта в Степанакерте (1 декабря 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բուժկետերը հագեցած են ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս տեղում հիվանդների բուժզննում և առաջնային ախտորոշում իրականացնել:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության բժշկական ջոկատի  ռազմական մասնագետները լրացուցիչ բժշկական կետեր են տեղակայել Արցախում։

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, լրացուցիչ բուժկետեր են բացվել Ստեփանակերտում, Խոջալուում և Լաչինի միջանցքի ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետում:

Беженцы из Карабаха прибывают из Армении в Степанакерт (20 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Հայաստանը մտահոգ է Արցախի հայ բնակչության՝ իրենց տները վերադառնալու հարցով. Արա Այվազյան

Լրացուցիչ բժշկական կետերի կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերող հոգեբանական ծառայության մասնագետներ:

Ռազմական բժիշկները մեկ օրում ավելի քան 39 հիվանդի, այդ թվում՝ հինգ երեխայի են օգնություն ցուցաբերել։

Տեղի բնակիչները հիմնականում դժգոհում են տարբեր քրոնիկ հիվանդություններից, ինչպես նաև սիրտ-անոթային ու էնդոկրին համակարգի հիվանդություններից, նաև ունեն ատամնաբուժական օգնության տրամադրման կարիք:

Նշվում է, որ լրացուցիչ բուժկետները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս տեղում անցկացնել հիվանդների զննում և առաջնային ախտորոշում:

Ռուս խաղաղապահներն ականազերծել են Ստեփանակերտի հարավային հատվածը

Ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ ու համաճարակաբաններ:

Լրահոս
0