«Թուրքասեր» իմքայլականը պատասխանել է Անի Սամսոնյանին

© Sputnik / Aram NersesyanДепутат от фракции "Просвещенная Армения" Ани Самсонян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Депутат от фракции Просвещенная Армения Ани Самсонян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Անի Սամսոնյանի խոսքով` Մարիա Կարապետյանն ասել է, որ Ադրբեջանը լավ է վերաբերվում մեր գերիներին։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ սուտ որակեց ԼՀԿ–ական պատգամավոր Անի Սամսոնյանի այն հայտարարությունը, թե ինքն, իբր, փակ նիստի ժամանակ պնդել է, որ Ադրբեջանը լավ է վերաբերվում մեր գերիներին։ 

Внеочередное заседание Парламента Армении (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Հորդորեք Ադրբեջանին, որ հանձնի գերիներին». ԱԺ–ն կոչ է արել ՄԱԿ–ին և Մինսկի խմբին

«Սամսոնյանն ինչ–որ միտք է վերագրել ինձ, որը ես չեմ ասել։ Երեկ ԼՀԿ–ի աջակցությամբ ուղերձ ընդունեց ԱԺ–ն, որով դիմեց միջազգային կառույցներին` հայ ռազմագերիների և պահվող անձանց հարցը բարձրացնելով։ Մենք առաջարկեցինք` այդ հարցով նիստը փակ լինի, քանի որ շատ զգայուն թեմա է։ Ենթադրում եմ, որ ԼՀԿ–ի բարձրացրած հարցի միաձայն ընդունմանը «համաձայն չէին». ընդդիմադիր երևալու բարդույթը չհաղթահարեցին»,–ասաց Կարապետյանը։

Լուրեր են շրջանառվում, թե Ադրբեջանում կայանալիք շքերթի ժամանակ հայ գերիներին պետք է ներկայացնեն։ Կարապետյանի խոսքով` ինքը փակ նիստի ժամանակ ասել է, որ, հաշվի առնելով գերիների հարազատների զգացմունքները, այդ մասին ոչ թե հայտարարություն է պետք անել, այլ փակ նամակով դիմել միջազգային կառույցներին։ Ըստ Կարապետյանի` ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին դուր չի եկել իր առաջարկը, ինչի համար էլ նա այդ ժամանակ իրեն թուրքասեր է անվանել, իսկ դրան հաջորդել է Սամսոնյանի հայտարարությունը։

Ադրբեջանում հայտնված ևս 23 հայ գերիների պաշտպանության համար ՄԻԵԴ–ը հրատապ միջոց կկիրառի

Մարիա Կարապետյանը վստահեցնում է` երևակայությունից դուրս է, որ այն տեսահոլովակներից հետո, որոնք շրջանառվում են սոցցանցերում, կլինի մեկ պատգամավոր, որը կասի, թե մեր գերիներին լավ են վերաբերվում։

ՀԻիշեցնենք, որ երեկ ԱԺ հայտարարությունների ժամին Անի Սամսոնյանն ասաց, թե թուրքասեր Մարիա Կարապետյանն ամենից շատն էր շահագրգռված, որ նիստը լինի փակ։

Ըստ Սամսոնյանի` Կարապետյանը կարծում է, որ մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում: ԼՀԿ–ականը հավելել էր` այդպիսի մարդը խորհրդարանում անելիք չունի, թող գնա Բաքու և մեր ռազմագերիների մասին մեզ հայտնի տեղեկություններ:

Զգայուն խնդիր է և հրատապ լուծման կարիք ունի. ՀՀ ԱԳ նախարարը խոսեց գերիների վերադարձի մասին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն