«Հետևեք` ինչ է կատարվում Բաքվում». Արամ Ա–ն հորդորով դիմել է հայերին

© Sputnik / Asatur YesayantsКатоликос Киликийский Арам I на форуме "Армения-Диаспора"
Католикос Киликийский Арам I на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը համոզված է, որ ներքին առճակատում ու անհանդուրժողականություն առաջացնող մոտեցումներից հեռու մնալու դեպքում հնարավոր է հաղթանակի հասնել։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն Facebook–ի իր էջում դիմել է հայերին` հորդորելով հեռու մնալ ներքին առճակատումից։

«Սիրելի հայորդիներ, հետևեք` ինչ է կատարվում այսօր Բաքվում։ Լսեք Էրդողանի ու Ալիևի խոսքերը հայության ու Հայաստանի մասին...: Լինենք արթուն, միակամ և խոհեմ՝ հեռու մնալով ներքին առճակատում ու անհանդուրժողականություն առաջացնող մոտեցումներից։ Սա է մեզ դեպի հաղթանակ առաջնորդող ճամփան»,– գրել է նա։

Քաղաքական հայտարարությունները չպետք է չեղարկեն գործընթացը. Զախարովան` Ալիևի խոսքերի մասին

Հիշեցնենք` այսօր Բաքվում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ Երևանը, Զանգեզուրը, Սևանը պատմական ադրբեջանական տարածքներ են։ Թուրքիայի նախագահ Թեջեփ Թայի Էրդողանն էլ իր հերթին նշել էր, թե այս օրը Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է:

«Սադրիչ հայտարարություններ են». Փաշինյանի խոսնակը պատասխանել է Ալիևին և Էրդողանին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала