Սննդաբանն ասել է՝ ովքեր պետք է սահմանափակեն մանդարինի օգտագործումը

© Sputnik / Asatur YesayantsМандарины
Мандарины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ալերգիկները մանդարին ուտելիս պետք է ուշադիր լինեն, քանի որ եղնջատենդի, ալերգիկ հարբուխի կամ նույնիսկ շնչահեղձության հավանականություն կա։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Մարդիկ, որոնք ուզում են նիհարել, նաև ճարպակալման կամ շաքարախտի խնդիրներ ունեցողները, պետք է սահմանափակեն օգտագործվող մանդարինի քանակը։ Տեղեկությունը RT-ի հետ զրույցում հայտնել է Սննդի ու կենսաքիմիայի դաշնային հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու, ծննդաբան Օլգա Գրիգորյանը։

Фрукты, гранат - Sputnik Արմենիա
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նուռ ենք ուտում

«Մանդարինները ֆրուկտոզայի պարունակությամբ առաջատարն են։ Այսինքն՝ այլ ցիտրուսային մրգերի համեմատ ածխաջրերի պարունակությունը մանդարինների մեջ ամենամեծն է։ Ընդ որում՝ դրանք պարզ ածխաջրեր են, այսինքն՝ արագ են ներծծվում։ Իհարկե դա համեղ է, նաև արոմատիկ ազդեցություն է թողնում մեր նյարդային համակարգի վրա, լավացնում մեր տրամադրությունը», - պարզաբանել է սննդաբանը։

Նրա խոսքով՝ շաքարի մեծ քանակությունը միշտ «ավելորդ քաշի սպառնալիք է»։

«Այսինքն՝ մարդիկ, որոնք ուզում են նիհարել, կամ որոնք ճարպակալման խնդիր, շաքարախտ ունեն, պետք է վերահսկեն օգտագործվող մանդարինի քանակը։ Օրական երկու մանդարինը թույլատրելի է, ոչ ավել», - ասել է Գրիգորյանը։

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ թուզ եք ուտում

Մասնագետն ավելացրել է, որ մանդարին ուտելիս պետք է ուշադիր լինեն ալերգիկները, քանի որ եղնջատենդ, ալերգիկ հարբուխի կամ նույնիսկ շնչահեղձության հավանականություն կա։

Բացի այդ, Գրիգորյանը խորհուրդ է տվել աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող մարդկանց հիվանդությունների սրման շրջանում սահմանափակել ցիտրուսային մրգերի կիրառումը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ հոն ենք ուտում

Լրահոս
0