Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին. վարորդը և ուղևորը տեղում մահացել են

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունДТП на трассе Степанакерт - Аскеран (10 декабря 2020).
ДТП на трассе Степанакерт - Аскеран (10 декабря 2020). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Սուզուկի վիտարան» բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին, որի հետևանքով երկու մարդ է մահացել։

Пожар на перекрестке улиц Абовяна и Пушкина (21 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հրդեհ երևանյան շենքերից մեկում. մեկ մարդ մահացել է, տուժածների շարքում երեխա կա

«Ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ՃՏՊ։ Պարզվել է, որ «Սուզուկի վիտարա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային: Դեպքի հետևանքով «Սուզուկի վիտարայի» վարորդը և ուղևորը տեղում մահացել են»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վթարի հետևանքով մահացածների ինքնությունը պարզվում է:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նշում է նաև, որ ՃՏՊ-ների մեծ մասի պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են: Մառախուղի, անձրևի կամ ձյունաթափի պատճառով ստեղծվում է անբավարար տեսանելիություն:

Լրահոս
0