Ադրբեջանը մյուս երկրների համար շատ վատ օրինակ է ծառայել. Զատուլին

© SputnikКонстантин Затулин во время круглого стола по теме урегулирования конфликта в НКР (11 декабря 2020). Москвa
Константин Затулин во время круглого стола по теме урегулирования конфликта в НКР (11 декабря 2020). Москвa - Sputnik Արմենիա
Ռուս պատգամավոր Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Ղարաբաղում պատերազմից հետո շատ երկրների համար «ծովը ծնկներից է»։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանը, պատասխանատու լինելով Ղարաբաղում հրադադարի խախտման համար, դարձել է պատերազմի գլխավոր շահառուն, և դա շատ ծանր դաս է և ընդօրինակման վատ օրինակ։ Նման հայտարարություն արեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ։

Ռուս պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանի օրինակը կարող է որոշ այլ երկրների դրդել ռազմական արկածախնդրության։

«Մենք գիտենք, որ լարվել են Դոնբասում պատերազմել ցանկացողները, սրվել է իրավիճակը Մոլդովայի և Մերձդնեստրի միջև՝ նոր նախագահի իշխանության գալով։ Շատ քաղաքական գործիչներ, որոնք շեշտը դնում են հակամարտության ռազմական լուծման վրա, այսօր ոգեշնչված են ԱԹՍ-ների, նոր զինատեսակների հնարավորություններով։ Եվ այնպիսի տպավորություն է, որ «ծովը նրանց ծնկներից է», - ասաց Զատուլինը։

Քաղաքական գործիչը նման փորձերը համարում է խիստ վտանգավոր, քանի որ ինչպիսին էլ լինեն մարտական գործողությունների արդյունքները, զոհվում են խաղաղ բնակիչներ:

Эдвард Налбандян во время круглого стола по теме урегулирования конфликта в НКР (11 декабря 2020). Москвa - Sputnik Արմենիա
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է բանակցությունների գլխավոր հարցը. Էդվարդ Նալբանդյան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 10-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1779 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала