00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անդունդի մեջ ենք, պետք է գա մեկը, որը երկիրն այս վիճակից դուրս կբերի. Ծառուկյան

© Sputnik / Asatur YesayantsГагик Царукян после выступления на заседании Парламента (16 июня 2020). Еревaн
Гагик Царукян после выступления на заседании Парламента (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ այս դեպքում չպետք է «իմ ու քոն» լինի` միավորվել է անհրաժեշտ։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Այս կառավարության մնալու դեպքում Արցախի ճակատագիրը սպառնում է նաև մեզ։ «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս վերլուծական» հաղորդման ժամանակ լրագրողների հետ հարցազրույցում ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը` խոսելով երկրում ստեղծված իրավիճակի մասին։

«Անդունդի մեջ ենք. քայլ պետք է կատարենք, փոփոխություններ են պետք, որ իրավիճակից դուրս գանք։ Պետք է իշխանության գա մեկը, որը երկիրն այս իրավիճակից դուրս կբերի»,–ասաց Ծառուկյանը։

Քաղաքացիները հետաքրքրվո՞ւմ են քաղաքականությամբ, անհանգստանո՞ւմ  են երկրի ներքաղաքական վիճակից - Sputnik Արմենիա
Վարչապետը պիտի հեռանա, կամ առանց նրա կորած ենք. կարծիքներ` ներքաղաքական կյանքի մասին

Նրա խոսքով` շատ բարդ իրավիճակում ենք այսօր հայտնվել` 40 000 մարդ է մնացել անօթևան։ Այս դեպքում, ըստ Ծառուկյանի, չպետք է «իմ ու քոնը» լինի` միավորվել է պետք։

Ծառուկյանը նշեց` ստեղծված վիճակից որևէ քաղաքական ուժ միայնակ դուրս գալ չի կարող, ինչի համար էլ միասնական պետք է առաջ գնալ։ Անդրադառնալով ընդդիմադիրների թեկնածուին` Վազգեն Մանուկյանին, Ծառուկյանը նշեց, որ իր համաձայնությունը տվել է նրա թեկնածությանը, քանի որ նա ճգնաժամային կառավարման փորձ ունի։

Հարցին, թե ինչո՞ւ իր թեկնածությունը չի առաջադրում` Ծառուկյանը պատասխանեց, որ դա իր անձնական որոշումն է, սակայն հետագայում առիթ կլինի այդ թեմայով խոսելու։

Խոսելով անելիքների մասին` Ծառուկյանը նշեց, որ պետք է գերիների հարցը առաջնային լուծել, պատերազմի հետևրանքով հաշմանդամություն ստացածների, անօթևանների խնդիրները լուծել։ ԲՀԿ ղեկավարը վստահեցնում է` այն, ինչ կատարվում է Հայաստանում, երևի աֆրիկյան երկրներում էլ նման անուշադրություն չկա։

«Աշխարհում չկա մի դեպք, երբ այսքան շատ զոհերով պատերազմից հետո, կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը չհեռանա։ Մնալով ոչ մի առաջընթաց չի լինելու»,–ասաց Ծառուկյանը։

Հաղթեցին Արցախում, պարտվեցին աշխարհում. ինչու են Ալիևն ու Էրդողանը սպառնալիքներ հնչեցնում

Նա հավելեց նաև, որ եթե սխալ որոշում կայացվի, շատ վատ ճանապարհով ենք գնալու։

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ համաձայնագրից հետո ընդդիմադիր 16 կուսակցություններ պահանջում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք արդեն առաջադրել են վարչապետի միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին, որը պետք է անցումային կառավարություն ձևավորի և կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Լրահոս
0