Հայաստանյան իշխանություններն ապաշխարելու փորձ չեն անում. Զատուլին

© Sputnik / Asatur YesayantsКонстантин Затулин перед началом заседания Парламентской ассамблеи ОДКБ (5 ноября 2019). Еревaн
Константин Затулин перед началом заседания Парламентской ассамблеи ОДКБ (5 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուս պատգամավորը ներկայացրեց իր տեսակետը, թե ինչ հետևություններ պետք է Հայաստանն անի ղարաբաղյան պարտությունից հետո։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանը ղարաբաղյան պատերազմից հետո պետք է «վառոդը չոր պահի»։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կազմակերպված Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը` նշելով, որ միաժամանակ անվտանգության երաշխիքը պետք է ամեն կերպ ամրապնդել. խոսքը հակամարտության գոտում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության մասին է։

Константин Затулин на заседании армяно-российского Лазаревского клуба (13 декабря 20119). Еревaн - Sputnik Արմենիա
Ղարաբաղն ինքնորոշման իրավունք ունի՝ որպես իրական գոյություն ունեցող պետություն. Զատուլին

Զատուլինի խոսքով՝ ինքը ոչ մի կերպ չէր ցանկանա միջամտել Հայաստանի ներքաղաքական գործերին, բայց կարծում է, որ Երևանում պետք է անհրաժեշտ հետևություններ անեն այս պարտությունից:

«Տարօրինակ կլիներ, եթե Հայաստանի հետագա մոտալուտ ճակատագիրն ուղեկցվեր այն մարդկանց արդարացմամբ, որոնք թույլ տվեցին այդ պարտությունը և միաժամանակ մտադիր են կառչած մնալ իշխանությունից», - նշեց Զատուլինը:

Քաղաքական գործիչը հայաստանյան ներկա ղեկավարության մոտ ապաշխարության ոչ մի նշան և պատասխանատվություն ստանձնելու ցանկություն չի տեսնում։

Նա կասկածում է, որ այդ հիմքի վրա երկրում կարելի է վերականգնել տնտեսությունը, պաշտպանունակությունը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала