00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղն ինքնորոշման իրավունք ունի՝ որպես իրական գոյություն ունեցող պետություն. Զատուլին

© Sputnik / Asatur YesayantsКонстантин Затулин на заседании армяно-российского Лазаревского клуба (13 декабря 20119). Еревaн
Константин Затулин на заседании армяно-российского Лазаревского клуба (13 декабря 20119). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատգամավորի կարծիքով՝ Իլհամ Ալիևի հայտարարություններ, Ղարաբաղում պատերազմի ու Հայրենական մեծ պատերազմի միջև համեմատությունները սրբապղծություն են և դատապարտելի են:

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնորոշման իրավունք ունի` որպես իրական, թեև չճանաչված պետություն։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կազմակերպված Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ Արցախի Հանրապետությունը՝ որպես իրապես գոյություն ունեցող, թեկուզև չճանաչված պետություն, ունի ինքնորոշման իրավունք։ Առավել ևս, որ ԽՍՀՄ փլուզման պահին Ադրբեջանական ԽՍՀ-ն այլևս չէր վերահսկում ԼՂԻՄ-ը։ Եվ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում ակնհայտորեն հապճեպ ու պայմանական էր», - նշեց Զատուլինը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների անվերջ պնդումներն այն մասին, որ դա իրենց հողն է, իրենց տարածքը, գնահատման և վերագնահատման կարիք ունեն:

Константин Затулин во время круглого стола по теме урегулирования конфликта в НКР (11 декабря 2020). Москвa - Sputnik Արմենիա
Ադրբեջանը մյուս երկրների համար շատ վատ օրինակ է ծառայել. Զատուլին

Զատուլինը հիշեցրեց՝ Լազարյան ակումբը, որի աշխատանքներում ինքն էլ է ներգրավված, այսօր հայտարարություն է տարածել այն մասին, որ շքերթները (Բաքվում անցկացվածի նման) վիրավորանք են, նվաստացման փորձ ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, այլև նրա դաշնակից Ռուսաստանի համար։

«Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են։ Այդ պատճառով այն ամենը, ինչ հնչել է շքերթի ժամանակ, հատկապես Ադրբեջանի նախագահի ՝ Հայրենական Մեծ պատերազմը հիշատակելու, ֆաշիզմի դեմ պայքարի և Լեռնային Ղարաբաղում գործողությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձերը սրբապղծություն են, կեղծ և արժանի են ամեն տեսակի դատապարտման», - շեշտեց Զատուլինը։

Նրա խոսքով՝ ներկայիս համաձայնագիրը ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը չէ, քանի որ դրանում ոչինչ չի ասվում Լեռնային Ղարաբաղի մնացած մասի կարգավիճակի մասին:

«Սա հետագա բանակցությունների թեմա է։ Ես բացարձակապես չեմ կարծում, որ այդ բանակցությունները ինչ-որ մեկը կարող էր տանել ուժի դիրքերից. դա դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհ է», - ասաց Զատուլինը։

Նա հույս հայտնեց, որ խաղաղապահների մուտքից հետո նման դիրքորոշումը կերաշխավորվի բանակցություններում:

Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով զորահանդեսում, Զանգեզուրը, Սևանն ու Երևանը անվանել էր Ադրբեջանի պատմական հողեր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր հերթին գովաբանել էր Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին ՝ Էնվեր փաշային։

Լրահոս
0