Շուշիի բնակիչն ինքնասպան է եղել Երևանում` նետվելով տուն-ինտերնատի պատուհանից

© Sputnik / Karen AvetisyanПопавший под обстрел Собор Сурб Казанчецоц в Шуши
Попавший под обстрел Собор Сурб Казанчецоц в Шуши - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
63-ամյա տղամարդու մահվան բոլոր հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Երևանի «Հաղթանակ» թաղամասում ողբերգական դեպք է գրանցվել։ shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 09:10-ի սահմաններում, Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի փոխտնօրեն Վարդան Բալայանն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ ինտերնատ այցելած հյուրը պատուհանից ցած է նետվել և տեղում մահացել:

Карабахские дети в отеле в Горисе - Sputnik Արմենիա
«Չենք տա Շուշին մենք ուրիշին», երեխաները երգում են, մեծերը` լալիս. արցախցիները` Գորիսում

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ, 63-ամյա Նիկոլայ. Ղ.-ն էր։

Նա ցած է նետվել տուն-ինտերնատի հիմնական մասնաշենքի 3-րդ հարկի պատուհանից:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դատաբժշկական:

Ղարաբաղի մեջ դարձանք փախստական. Ասկերանի շրջանի բնակիչ

Լրահոս
0