«Վստահ ենք` հայ ժողովուրդը պատվով դուրս կգա բարդ իրավիճակից». Լուկաշենկոն դիմեց Փաշինյանին

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян принял участие в неформальной встрече глав государств СНГ (20 декабря 2019). Санкт-Петербург
Премьер-министр Армении Никол Пашинян принял участие в неформальной встрече глав государств СНГ (20 декабря 2019). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բելառուսում շատ լավ են հասկանում, թե ինչ բարդ շրջանում է հայտնվել Հայաստանը։ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաջողություն է մաղթել հայ ժողովրդին:

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ հայ ժողովրդին մաղթում է պատվով դուրս գալ բարդ իրավիճակից։

Լուկաշենկոն կառուցողական ելույթի համար շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին և հանկարծ փոխեց թեման։

«Մենք բոլորս գիտենք, հատկապես Բելառուսում շատ լավ են հասկանում, որ Հայաստանը բարդ ժամանակաշրջան է ապրում։ Եվ թույլ տվեք մեր նիստի բոլոր մասնակիցների անունից հաջողություն մաղթել այս դժվարին պայքարում: Մենք վստահ ենք, որ հայ ժողովուրդը պատվով դուրս կգա այն վիճակից, որի պատճառը և՛ միջազգային ասպարեզում, և՛ մեր պետությունների ներսում առկա խնդիրներ են», - ասաց նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Премьер-министр Никол Пашинян во время обращения к нации (27 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բացահայտ ապատեղեկատվություն է. ՀՔԾ–ն` Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու մասին

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0