00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հավաքների ընթացքում ոստիկանի գործը բողոքը լռեցնելը չէ. Սամսոնյանը դիմել է ոստիկանապետին

© Sputnik / Aram NersesyanПолиция задерживает участников митинга оппозиции на площади Франции (11 декабря 2020). Еревaн
Полиция задерживает участников митинга оппозиции на площади Франции (11 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անի Սամսոնյանը ոստիկանապետի ուշադրությունը հրավիրել է բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցող խախտումների վրա։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը խաղաղ հավաքների և անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների հարցով այսօր գրավոր դիմել է ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին: Սամսոնյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով այդ մասին։

Նա կարծում է, որ նոյեմբերի 10-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների առնչությամբ ոստիկանների գործողություններն օրեցօր ավելի ագրեսիվ բնույթ են կրում։ Նա ոստիկանապետի ուշադրությունը հրավիրել է մի քանի խախտումների վրա` շեշտելով, որ խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանի գործը մարդու բողոքի ձայնը լռեցնելը չէ, այլ նրա անվտանգության ապահովումն է, կյանքի և առողջության պաշտպանությունը։

«Արձանագրում ենք բողոքի ակցիայի մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելու դեպքեր, որը նպատակ ունի խոչընդոտելու խաղաղ հավաքների ազատության իրավունքին։ Այս պրակտիկան ընդունելի չէ և պետք է բացառվի։ Ոստիկանները բերման ենթարկվածների նկատմամբ գործադրում է ոչ համաչափ ֆիզիկական ուժ․ այն կիրառվում է թե՛ տղամարդ և թե՛ կին ցուցարարների նկատմամբ»,–գրել է Սամսոնյանը։

Նրա խոսքով` ոստիկանները հավաքի մասնակիցներին բերման ենթարկելիս չեն ներկայացնում դրա իրավական հիմքերը և բերման են ենթարկում հասարակական կարգը չխախտող մարդկանց։

Սամսոնյանը նշում է, որ արձանագրվել է նաև դեպքեր, երբ ոստիկանները խոչընդոտել են լրագրողների գործունեությունը և բռնության ենթարկել։ Իսկ դեկտեմբերի 11-ին ՃՈ-ն երթևեկելի հատվածում կանգնեցրել է մոտոցիկլետներով երթի մասնակիցներին հրապարակի երթևեկելի հատվածում, մասնակիցներին բերման ենթարկել, վերջիններիս տրանսպորտային միջոցը տեղափոխել ոստիկանության պահպանվող հատուկ տարածք՝ պատճառաբանելով, որ դրանք կանգնեցվել են արգելված տեղում։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա Գյումրիում. ցուցարարները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը

ԼՀԿ–ական պատգամավորը հիշեցրել է նաև` կա տեսանյութ, որը փաստում է ոստիկանության ծառայողի կողմից մեքենայի վարորդին ցուցարարների ուղղությամբ մեքենան վարելու կոչեր հնչեցնելու, նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու դիտավորության մասին։ Ինչպես նաև ոստիկանապետին ուղղած գրության մեջ նշված է, որ ականատես ցուցարարները ահազանգում են, որ ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս նրանց դիտավորությամբ հարվածներ են հասցնում, որը կարող է դիտարկվել որպես ֆիզիկական բռնության գործադրում։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ընդդիմադիր կուսակցությունները ստեղծել են Հայրենիքի փրկության շարժում ու վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանին։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի տված վերջնաժամկետի (դեկտեմբերի 8, ժամը 12.00) ավարտից հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ուղիղ եթերում հայտնեց, որ Հայրենիքի փրկություն շարժումը սկսում է խաղաղ անհնազանդության ամենօրյա ակցիաներ իրականացնել։

Լրահոս
0