00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ–ն պահանջում է Վարդան Այվազյանին կալանավորել «օծանելիքների ու ժամացույցների» գործով

© Sputnik / Asatur YesayantsВардан Айвазян
Вардан Айвазян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախկին նախարարի կալանքի հարցով դատական նիստն ընդմիջվել է։ Այվազյանի փաստաբանը քրեական վարույթից մանրամասներ է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Այվազյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Արդեն պաշտոնապես ունենք որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, թե իբր Վարդան Այվազյանը կազմակերպել է իշխանության` ԱԺ–ի և կառավարության լիազորությունների յուրացում։ Մեղադրանքը ներկայացվել է ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի առաջին մասով»,– ասաց պաշտպանը։

Իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը Պողոսյանը որակեց որպես տրամաբանական աբսուրդ` համոզմունք հայտնելով, որ նման մեղադրանքներ առաջադրելու պատվեր կատարողները մոտ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու։

Փաստաբանը նշեց նաև, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ԱԱԾ քննիչը դատարան է բերել Քրեական դատավարության օրենսգրքի կոպտագույն խախտմամբ։

Депутат от фракции Процветающая Армения Ивета Тоноян после встречи представителей оппозиции в здании Верховного органа АРФД (3 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Չի զլանում օծանելիքի մասին խոսել, իսկ Ալիևի ու Էրդողանի ասածներին չի պատասխանում. Տոնոյան

«Մինչ դատարան ներկայացնելը նա պետք է մեղադրանք առաջադրեր, հարցաքններ որպես մեղադրյալ։ Բայց այդ բոլոր գործողությունները կոպտագույն խախտմամբ է իրականացրել, առանց Այվազյանի պաշտպանի։ Արձանագրել են, թե իբր չեն կարողացել ինձ հետ կապվել, այդ գործողությունները շտապ կատարել են, որպեսզի բերեն, հասցնեն, որ երկու միջնորդությունները համատեղ քննվեն»,– ասաց Պողոսյանը։

Նշենք, որ մինչ այդ դատարանը պետք է քններ միայն պաշտպանի միջնորդությունը` Վարդան Այվազյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ։ Բայց քանի որ մինչ դատական նիստը սկսվելը ԱԱԾ–ն նոր միջնորդություն էր ներկայացրել, երկու միջնորդությունները դատարանը քննել է մեկ նիստում։

Արդյունքում դատարանը որոշել է նիստն ընդմիջել մինչև 20։00-ն` ներկայացված փաթեթներին ծանոթանալու համար։ Իսկ դատարան ներկայացված Վարդան Այվազյանին, փաստաբանի խոսքով, դարձյալ տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան, մինչև նիստի վերսկսելը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Погромы в Правительстве - видео с камер наблюдения - Sputnik Արմենիա
ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահները, Ծառուկյանի փեսաները... ովքեր են մտել վարչապետի ընդունարան

Նրա հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ ինչ-որ մարդիկ մտել են նաև ՀՀ վարչապետի կեցավայր և այնտեղից օծանելիք ու ժամացույց հափշտակել։

ԱԱԾ–ն ավելի ուշ հայտնեց, որ զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ԱԺ–ի, կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրգործի շրջանակներում հետապնդումներ են հարուցվել շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից 18–ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նոյեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանն իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ դժգոհություն հայտնեց նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգությունների դեպքի առնչությամբ հարուցված քրգործի ընթացքից։

Դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի տանն իրականացված խուզարկությունից հետո նրան բերման են ենթարկել Ազգային անվտանգության ծառայություն։

Նույն օրը նրա պաշտպան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին ձերբակալել են վարչապետի հայտնի «օծանելիքների և ժամացույցների» գործով, այսինքն` նոյեմբերի լույս 10-ին կառավարության և ԱԺ–ի շենք մուտք գործելու դեպքերի կազմակերպման առնչությամբ։

Լրահոս
0