00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Համանախագահները պետք է ասեն, թե ինչպես են այսուհետ տեսնում խաղաղ կարգավորումը. վերլուծաբան

© Sputnik / Hayk PetrosyanТарон Ованнисян
Тарон Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների տարածաշրջան կատարելիք այցին և դրա հետ կապված ակնկալիքներին։
Հովհաննիսյան. «Համանախագահները պետք է ասեն, թե ինչպես են այսուհետ տեսնում խաղաղ կարգավորումը»

Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ` ակնկալիքներ պետք է լինեն զուտ այն առումով, որ որպես միջնորդ պետություններ` համանախագահներն ունեն հիմնախնդրի խաղաղ կարգավորման պարտավորություններ։ Ըստ նրա` Թուրքիան Ադրբեջանի հետ Արցախի դեմ սանձազերծեց լայնածավալ պատերազմ, և այժմ նրանք հայտարարում են, որ ռազմական ճանապարհով արդեն լուծել են հարցը, հետևաբար համանախագահները պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների հայտարարությունների կապակցությամբ՝ արդյո՞ք նրանք համաձայն են, որ հիմնախնդիրը իսկապես լուծվել է ռազմական միջամտությամբ, թե՞ քննադատում են և շեշտում խաղաղ կարգավորման առաջնահերթությունը։ 

Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում կլինեն դեկտեմբերի 13-ին. ԱԳՆ

«Համանախագահները մյուս կողմից պետք է հստակ մեխանիզմներ առաջարկեն, թե ինչպես են հետպատերազմյան նոր իրողությունների պայմաններում տեսնում խաղաղ կարգավորումը, զսպման ինչպիսի մեխանիզմներ են նախատեսում, որովհետև պատերազմը ցույց տվեց, որ եթե չկան նոր ռազմական գործողությունները դադարեցնելու կամ կանխելու իրական մեխանիզմներ, ապա խաղաղ կարգավորման մասին խոսելը բավականին վերացական բան է»,– նշեց վերլուծաբանը։ 

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին` Հովհաննիսյանը նախ հարցադրում արեց, թե արդյո՞ք առկա ձևաչափը շարունակելու է գործել, կամ ունենալո՞ւ է իրական ազդեցություն, որովհետև Ռուսաստանն Արցախում ունի ռազմական ներկայություն, մյուս երկու համանախագահները` ոչ, մինչդեռ ռազմական ներկայություն ունի նաև Թուրքիան, ինչն ամենայն հավանականությամբ կընդլայնվի։ Ըստ նրա` Ֆրանսիան ու ԱՄՆ–ն այժմ ունեն ազդեցության քիչ լծակներ, քան պատերազմից առաջ, ուստի ներգրավվածության առումով պետք է վերոհիշյալ հարցերի շուրջ լինի հստակություն։ 

Ալիևը ճանապարհել է Մինսկի խմբին՝ շեշտելով, որ նրանց չէր հրավիրել

Իսկ ինչ վերաբերում է բուն կարգավիճակին, ապա Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմի համար անկախության ճանաչումը և Ադրբեջանի կազմից Արցախի դուրս լինելը շարունակում են մնալ աներկբա, այսինքն` հարցի շուրջ պետք է դեռ անցկացվեն քննարկումներ, իսկ մնացած բոլոր հարցերը, որոնք բացի կարգավիճակից՝ տարիներ շարունակ եղել են բանակցությունների սեղանին, ըստ էության դարձել են անիմաստ վերջին ռազմական գործողություններից հետո։

Լրահոս
0