00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևորը մենք ենք ու Ամերիկան, բայց ընտրությունների հարցում կա մեկ տարբերություն

© Photo / official site of the Prime minister of RAЦеремония фотографирования президента и первой леди США Дональда и Меланьи Трамп с премьер-министром Армении Николом Пашиняном и Анной Акопян (25 сентября 2019). Нью-Йорк
Церемония фотографирования президента и первой леди США Дональда и Меланьи Трамп с премьер-министром Армении Николом Пашиняном и Анной Акопян (25 сентября 2019). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Ամերիկյան այս նոյեմբերյան նախագահական ընտրությունները որոշ իմաստով նման էին վերջին երեք տասնամյակի մեր ընտրություններին։ Այսինքն` պարտվածը միշտ պնդում էր, թե հաղթել է։
Դոնալդ Թրամփը համառորեն չի ընդունում նոյեմբերյան ընտրությունների արդյունքները եւ մտադիր է պատրաստվել հաջորդ ընտրություններին

Բայց մի շատ էական տարբերություն կա։ Մեզ մոտ միշտ ընդդիմությունն էր ասում, թե ընտրությունների արդյունքները կեղծվել են, Ամերիկայում հիմա գործող նախագահն է պնդում, թե հաղթանակն իրենից գողացել են։ Այսօր այսպես կոչված ընտրիչները պաշտոնապես հաստատելու են, որ նոյեմբերին կայացած ընտրություններում հաղթել է Ջո Բայդենը, չնայած Դոնալդ Թրամփի թիմը բազմաթիվ դատական հայցեր է ներկայացրել տարբեր նահանգների դատարաններում, վիճարկելով ընտրությունների արդյունքները։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ձախողված 2020 թվականը, կամ ով է լինելու «տարվա մարդը»

​Մեկնաբանները միակարծիք են՝ միևնույն է` ընտրիչները փաստելու են Բայդենի հաղթանակը, թեև Միացյալ Նահանգների պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ ընտրիչները քվեարկել են ոչ թե հաղթածի, այլ պարտվածի օգտին։ Բայց նախ դրանք արտառոց դեպքեր են եղել, և երկրորդ՝ որոշ նահանգներում նման ընտրիչները ըստ օրենքի կարող են պատժվել և տուգանվել։ Այնպես որ, ըստ վերլուծաբանների, զրո հավանականություն կա, որ այսօր ընտրիչները կքվեարկեն ոչ թե Ջո Բայդենի, այլ Դոնալդ Թրամփի օգտին։

Ուղղակի, ինչպես նշում են մեկնաբանները, ընտրիչների քվեարկությունը սովորաբար միշտ ֆորմալ բնույթ է կրել, բայց այս տարի ուշադրության կենտրոնում է հայտնվել այն պատճառով, որ Թրամփը համառորեն չի ուզում ընդունել իր պարտությունը։

​Իհարկե, ցանկացած ընտրիչ իրավունք ունի քվեարկել այնպես, ինչպես ուզում է։ Էդպիսի դեպքեր եղել են հենց նախորդ նախագահական ընտրություններում՝ 2016 թվականին։ Սակայն ԱՄՆ-ի 50 նահանգներից 33-ում կան շատ կոնկրետ սահմանփակումներ, այսինքն` օրենքը պարտադրում է ընտրիչին քվեարկել այնպես, ինչպես եղել են տվյալ նահանգում ընտրությունների արդյունքները։ Սակայն չի բացառվում, որ ընտրողների որոշ խմբեր կարող են ըմբոստանալ և փորձել այսօր ազդել ընտրիչների քվեարկության վրա։

Սպիտակ տանը մեկ նախագահի տեղ կա. տարօրինակ իրավիճակ ԱՄՆ-ում՝ ընտրություններից հետո

Կոնկրետ փաստ բերեմ։ Միչիգան նահանգում ընտրիչների կոլեգիայի նիստն այսօր կայանալու է դռնփակ և անվտանգության ուժեղացված պայմաններում, քանզի դեմոկրատների տեղական պատգամավոր Քեվին Հերթելը զգուշացրել է, որ, մեջբերեմ`«բռնության իրական վտանգ կա», և հանրապետականները չեն հերքել այդ պնդումը։

Джаред Кушнер и Иванка Трамп вслед за президентом США Дональдом Трампом покидают Всемирный экономический форум (21 января 2020). Давос - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ում իշխանափոխություն է սկսվել

Ի դեպ, որոշ լրատվամիջոցներ փաստում են, որ Դոնալդ Թրամփը մինչև վերջին վայրկյանը փորձում է օգտագործել իր ազդեցությունը, իր նախագահական  լիազորությունները՝ որոշ մարդկանց ազատում է պաշտոններից, մյուսներին  նշանակում է։ Մի շաբաթ առաջ նա իրեն հավատարիմ 25 մարդկանց է նշանակել պաշտպանության և կրթության նախարարություններում, նաև Քենեդիի տիեզերական գործակալությունում։

«Ֆոկուս» գերմանական պարբերականի կարծիքով` Թրամփը շարունակում է ներում շնորհել որոշ մարդկանց, որոնց կողմնակիցները կարող են իր օգտին քվեարկել 2024 թվականի նախագահական ընտրություններում։

Նույն գերմանական պարբերականը այսօր գրում է՝ «Վաշինգտոնում ասում են, որ Դոնալդ Թրամթը չի պատրաստվում զանգահարել Ջո Բայդենին և հրավիրել նրան Սպիտակ տուն։ Թրամփն առաջվա պես իրեն հաղթող է համարում և այդ պատճառով մտադիր չէ հունվարի 20-ին մասնակցել նոր նախագահի ինաուգուրացիային։ Դրա փոխարեն նա ծրագրում է հանրահավաքներ կազմակերպել իր կողմնակիցների մասնակցությամբ «Թրամփ- 2024» կարգախոսով, այսինքն` հենց նոր տարվանից էլ պատրաստվում է հաջորդ ընտրություններին։

Զարմանալի ընտրություններ, կամ ԱՄՆ նախագահ դարձավ Ջո Բայդենը, բայց վերընտրվեց Դոնալդ Թրամփը

Լրահոս
0