Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«ժողովուրդ» բառն օգտագործելով` Նիկոլ Փաշինյանը դիմում է մանիպուլյացիայի. իրավապաշտպան

© Sputnik / Andranik GhazaryanПредседатель Хельсинкского комитета Армении Аветик Ишханян
Председатель Хельсинкского комитета Армении Аветик Ишханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ելույթին, հատկապես վարչապետի հրաժարականին առնչվող հարցին։ 
«Ժողովուրդ» բառն օգտագործելով` Նիկոլ Փաշինյանը դիմում է մանիպուլյացիայի. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ` եթե նույնիսկ որևէ իշխանություն ընտրված է լեգիտիմ ճանապարհով, օրինական և ժողովրդի կողմից, դա չի նշանակում, որ մինչև պաշտոնավարման ավարտը նա կարող է պահել իր լեգիտիմությունը, որովհետև երբ տվյալ իշխանությունն ինչ–ինչ հարցերում ձախողվում է, ապա լեգիտիմությունը սպառվում է, և նման դեպքում իշխանությունն ինքնակամ հրաժարական է տալիս, լինում են նոր ընտրություններ։

«Սա կարգ է, որը կա զարգացած, քաղաքակիրթ երկրներում։ Եթե այդ տեսանկյունից դիտարկենք 2018 թվականին ձևավորված իշխանությունը, ապա ինձ համար այս իշխանության լեգիտիմությունը դադարեց գոյություն ունենալ, երբ սկսեց դատարանների ու ՍԴ–ի հանդեպ անել անօրինական գործողություններ։ Եթե լինեինք քաղաքակիրթ երկրում, ապա իշխանության լեգիտիմությունն իսկույն կսպառվեր հենց այդ ժամանակ»,– նշեց իրավապաշտպանը։

Իշխանյանի համոզմամբ` նման ծանր պարտությունից հետո, ազգին, պետությանն այսպես նվաստացնելուց հետո այդտեղ ընդհանրապես լեգիտիմության հետք չի մնում, և նման իշխանություն որևէ երկրում որևէ ժողովուրդ չէր կարող հանդուրժել։

Премьер-министр Никол Пашинян общается с жителями общины Гандзак во время ознакомления с процессом дорожно-ремонтных работ в регионе (17 августа 2020). Гегаркуник - Sputnik Արմենիա
Ժողովուրդը կդատի, և մենք խոնարհաբար կընդունենք. Նիկոլ Փաշինյան

«Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Փաշինյանը վկայակոչում է ժողովրդին, ապա պետք է պարզել` ժողովուրդն այն է, որ իրեն ձա՞յն է տվել, այսինքն` 50 տոկոսից ցածր մասնակցության պարագայում 70 տոկոս ընտրազանգվա՞ծն է ժողովուրդը, իսկ մնացածը ժողովուրդ չե՞ն։ «ժողովուրդ» բառն օգտագործելով` Նիկոլ Փաշինյանը դիմում է մանիպուլյացիայի, որովհետև մեր հասարակությունն իրական պատկերացում չունի, թե ինչ է ժողովրդավարությունը»,–նշեց իրավապաշտպանը։

Նրա գնահատմամբ` ժողովրդավարությունը ոչ միայն ժողովրդի կողմից կատարված ընտրությունն է, այլև իրավական համակարգը, չգրված բարոյական օրենքները, մինչդեռ Փաշինյանը, դիմելով մանիպուլյացիայի, ամեն կերպ ցանկանում է կառչել իշխանությունից։

Ինչի՞ համար է մեր կառավարությունը. Գյումրիում պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Ըստ իրավապաշտպանի` ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն իրականում դժգոհ է վարչապետից, և եթե նրա ու  համախոհների կարծիքով հանրային միջոցառումներին համեմատաբար քիչ մարդ է մասնակցում, դա դեռ ոչինչ չի նշանակում։ 

Իշխանյանը վկայակոչեց 2018 թվականի ապրիլյան դեպքերը, երբ ակցիաները սկզբում նույնպես սակավամարդ էին, ու եթե իրավապահները Փաշինյանին ու նրա համախոհներին Ռադիոտունը գրոհելուց և Ֆրանսիայի հրապարակն օկուպացնելուց հետո ձերբակալեին ու քրեական գործեր հարուցեին, ապա ոչ ոք այլև դուրս չէր գա նրանց հետևից։       

Երևանում շարունակում են պահանջել Փաշինյանի հրաժարականը. դեկտեմբերի 11–ը` լուսանկարներում

Լրահոս
0