Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պատրաստվում է հրաժարական տալ

© Sputnik / Karine HarutyunyanГубернатор Лори Андрей Гукасян на пресс-конференции (22 февраля). Еревaн
Губернатор Лори Андрей Гукасян на пресс-конференции (22 февраля). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լուրեր կան, որ նրան այդ պաշտոնում փոխարինելու է օրերս Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր դրած Արամ Խաչատրյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Ղուկասյանն այդ մասին ասել է «Արմենպրես» գործակալությանը։

«Այո, որոշում եմ կայացրել, վաղը հրաժարական եմ տալու»,-ասել է մարզպետը:

Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018-ի հոկտեմբերին: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Հրաժարական, ունեցվածք, Հայաստանից «փախցրած» ընտանիք. Փաշինյանն անդրադարձավ ֆեյք լուրերին

ԶԼՄ–ում լուրեր են տարածվում, որ նրան այդ պաշտոնում փոխարինելու է օրերս Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր դրած Արամ Խաչատրյանը։ Նա 2018-ին Լոռու մարզպետի տեղակալ է աշխատել։

Շատ ղեկավարներ են ասել, որ մնալու են մինչև վերջ, բայց շատ արագ հեռացել են

Լրահոս
0