Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մի օր թուրք, մի օր՝ աղվանացի, մի օր էլ… Ադրբեջանում փնտրտուքների մեջ են, չեն կողմնորոշվում

© SputnikПавел Аветисян
Павел Аветисян - Sputnik Արմենիա
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, հնագետ Պավել Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում կարևորել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու՝ Արցախում պատմամշակութային ժառանգության ներկա վիճակի մոնիտորինգ անցկացնելու առաջարկը:
Պավել Ավետիսյան. «Նրանք մի օր թուրք են, մի օր` աղվանացի են, մի օր` Սելևկյան Պարսկաստանի ժառանգները»

Ադրբեջանն ու ադրբեջանական հասարակությունն ինքնություն ձևավորելու խնդիր ունեն և մինչ օրս էլ չեն կողմնորոշվել՝ ի վերջո իրենք ինչ ծագում ունեն: Փնտրտուքների խառնարանում ադրբեջանցիները հաճախ են իրենց ծագումնաբանությունը փոփոխում, փորձում այս կամ այն կերպ պատմությունը խեղաթյուրել ու հարևանների մշակութային ժառանգությունն իրենց շաղկապել: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, հնագետ Պավել Ավետիսյանը:

Общая аудиенция Папы Римского Франциска на площади Святого Петра в Ватикане - Sputnik Արմենիա
Արցախի մշակութային ժառանգության փրկության հարցով 150 գիտնականներ դիմել են Հռոմի պապին

«Նրանք մի օր թուրք են, մի օր աղվանացի են, մի օր Սելևկյան Պարսկաստանի ժառանգներն են, մի օր էլ… Ամեն անգամ ինքնության փնտրտուքների ժամանակ իրենցով են անում կամ փորձ են անում հարևան ժողովուրդների պատմությունը և պաշտմամշակութային ժառանգությունն այս կամ այն կերպ շաղկապել իրենց հետ և ցույց տալ, որ իրենք այդտեղ կան»,- ասաց նա: 

Հնագետը շատ լավ է գիտակցում, թե ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի հարուստ ժառանգությանն ինչ ճակատագիր է սպասվում: Կասկած չունի՝ անկախ ամեն ինչից, դրանք կարող են ամբողջովին ոչնչացվել, քանի որ հայատյացությունն Ադրբեջանում այնքան խոր արմատներ է գցել, որ եթե անգամ պետությունն էլ ոչինչ չանի, մի օր ինչ-որ «հայրենասեր», «ազգասեր» ադրբեջանցի կգնա ու կավերի դրանք:

Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ

«Ցանկացած հուշարձանի, ցանկացած պատմամշակութային ժառանգության, ցանկացած օբյեկտի ոչնչացումն ինքնին վայրագություն է, անկախ նպատակադրումից վանդալիզմ է, էլ չեմ ասում, որ Ադրբեջանում հայկական հետքն այդ տարածքներից ուզում են վերացնել, դա ոչ միայն վանդալիզմ է, այլ նաև սպիտակ եղեռնի քաղաքականություն»,- նշեց Ավետիսյանը:

Մշակութային եղեռնից խուսափելու համար Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին առաջարկում է Արցախի պատմամշակութային ժառանգության ներկա վիճակի վերաբերյալ մոնիտորինգ իրականացնել, հուշարձաններին սպառնացող «ցավոտ կետերը» գտնել ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Թանգարանների միջազգային խորհրդի, Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման միջազգային հետազոտական կենտրոնի ուշադրությունը հրավիրել:

Старший лейтенант из состава миротворческих сил РФ рассказывает о Дадиванке - Sputnik Արմենիա
Դա ինձ համար բացահայտում էր. Դադիվանքին հարակից դիտակետի խաղաղապահը հաճելիորեն զարմացած է

Պավել Ավետիսյանը կարևորում է Էրմիտաժի տնօրենի նախաձեռնությունը, ասում է՝ մենք էլ ձեռքներս ծալած չպետք է նստենք, առանց հապաղելու պետք է համախմբվենք և մի կառույց ստեղծենք, որտեղ արդեն վաղուց հիմնավորված իրողությունների վերաբերյալ տարբեր լեզուներով, անգամ թուրքերենով, պարբերաբար նոր հոդվածներ ու աշխատություններ կտպագրվեն, որ Ադրբեջանում չկարողանան ուզածին հասնել:

«Պետք է փորձել այդ մարդկանց հետ գտնել բոլոր այն հնարավոր ձևերը, որոնք կնպաստեն հուշարձանների պահպանության գաղափարները հնարավորինս արագ գործի վերածել: Ճիշտ կլինի ունենալ մի այնպիսի կառույց, որը ինստիտուտավորված կգործի, որը պետք է ունենա պետական ծրագիր, այդ կառույցում պետք է լինեն կարող մասնագետներ, որ մենք կարողանանք ինչ-որ բան անել: Այդպես են գործում մեր հակառակորդները, որոնք հակառակն են անում, նույնը պետք է անենք մենք, և քանի դեռ չենք սովորել դրան, մենք կորուստները հաշվառողի դերում ենք»,- հավելեց հնագետը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն օգնություն է առաջարկել Արցախի մշակութային հուշարձանների պահպանության համար

Հիշեցնենք՝ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին ռուսական լրատվամիջոցներից մեկին (Российская газета) տված հարցազրույցում նշել էր, որ պետք է գտնել հուշարձաններին սպառնացող «ցավոտ կետերը» և շատ խոսել ու գրել դրանց մասին:

Նա առաջարկել էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի պատմամշակութային ժառանգության ներկա վիճակի մոնիտորինգ անցկացնել:

Ակադեմիկոսը տեղեկացրել էր, որ դիմել է Հուշարձանների համաշխարհային ֆոնդին և ներկայացրել, թե ինչ ու ինչպես պետք է անել Կովկասում մշակութային կոթողները փրկելու համար:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала