Ռուսաստանում առաջարկել են ավելացնել թուրքական լոլիկի ներկրման քվոտան

© Sputnik / Константин Чалабов / Անցնել ֆոտոբանկСельскохозяйственная ярмарка
Сельскохозяйственная ярмарка  - Sputnik Արմենիա
2015-ի նոյեմբերի վերջին Սիրիայում ռուսական Սու-24-ի վրա թուրքական ռազմաօդային ուժերի հարձակումից հետո Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից արգելք էր սահմանել մի շարք ապրանքների մատակարարումների համար։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է Թուրքիայից լոլիկ ներկրելու սահմանված ծավալն ավելացնել քառորդ տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կառավարական պորտալում հրապարակված համապատասխան հրամանին, ըստ որի` առաջարկվում է 200 հազար տոննա ընթացիկ քվոտան հասցնել 250-ի։

Помидоры на сельскохозяйственной ярмарке - Sputnik Արմենիա
Իսկ նրանց համար մեկ է․ թուրքական լոլիկն առաջվա պես գալիս է Հայաստանի մեծածախ շուկաներ

«Հրամանում փոփոխություններ կատարելու առաջարկները պատրաստվել են թուրքական Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնության տարածք լոլիկի մատակարարումների դադարեցումից խուսափելու համար»,- ասված է բացատրագրում:

Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից էմբարգո էր սահմանել Թուրքիայից տարվող մի շարք ապրանքների մատակարարումների համար` ի պատասխան 2015-ի նոյեմբերի վերջին Սիրիայում ռուսական Սու-24-ի վրա թուրքական ռազմաօդային ուժերի հարձակման։ 2016 թվականի աշնանից սահմանափակումները հետևողականորեն հանվեցին, բայց Թուրքիայի համար ամենակարևոր ապրանքներից մեկի՝ լոլիկի մատակարարման արգելքը պահպանվեց մինչև 2017 թվականի նոյեմբեր:

Ռոսսելխոզնադզորը կարգելի Ադրբեջանից լոլիկի ու խնձորի ներմուծումը Ռուսաստան

Նույն տարվա նոյեմբերի 1-ից չեղարկվեց նաև լոլիկի ներմուծման խիստ արգելքը, իսկ 2018 թվականի մայիսի 1-ից Ռուսաստանը վերացրեց Թուրքիայից լոլիկ արտահանող ընկերությունների քանակի սահմանափակումը՝ դրա հետ մեկտեղ թողնելով 50 հազար տոննա լոլիկի մատակարարման ընդհանուր քվոտան: 2019 թվականի մայիսին ծավալն ավելացվեց մինչև 150 հազար, իսկ 2020 թվականի փետրվարին՝ մինչև 200 հազար տոննա:

«ԿամԱզի» արտահանումը նվազել է Հայաստանի և Վիետնամի պատճառով

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала