00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թուրքը ինձ ի՞նչ ա տալու ստեղ, որ մեր էրեխեքը էնտեղ մնային». սպանված Սմբատ Ցականյանի հայր

Բաժանորդագրվել
Ցականյանին սպանած ադրբեջանցի Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովն Ադրբեջան են ուղարկվել հայ գերիների դիմաց։ Արտահանձնումից առաջ այդ հարցը քննարկվել է 17 տարեկանում սպանված տղայի ծնողների հետ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է, որ երկու դիվերսանտներին՝ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին Ադրբեջանին հանձնելուց առաջ քննարկում է եղել ադրբեջանցիների ձեռքով սպանված 17-ամյա քարվաճառցի Սմբատ Ցականյանի ծնողների հետ։ Նրանք համաձայնել են, որ ադրբեջանցիներին փոխանակեն հայ գերիների հետ։

Министр юстиции Артак Зейналян на пресс-конференции (29 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ադրբեջանի կամայականության պատճառով հայ գերիների վերադարձը ձգձգվում է և բարդանում

«Խորին երախտագիտությունս եմ հայտնում Սմբատ Ցականյանի ծնողներին՝ Մեխակ և Կարինե Ցականյաններին, ցուցաբերած պատասխանատվության և քաղաքացիական բարձր գիտակցության համար։ Պատասխանատու այս որոշումը նպաստել է ոչ միայն գերիների առաջին խմբի վերադարձին, այլ նաև կերաշխավորի հաջորդ խմբերին հայրենիք վերադարձնելը», – գրել է Հարությունյանը։

Նա իր գրառմանը կցել է նաև Արցախի հանրային հեռուստաընկերության հարցազրույցը Ցականյանների հետ։

«Պրեզիդենտը ասեց, մենք էլ չմերժեցինք։ Թուրքը ինձ ի՞նչ ա տալու ստեղ, որ մեր էրեխեքը էնտեղ մնային։ Թող գան, շատանան, իրանց մոր մոտ լինեն, պսակվեն, ընտանիք ունենան, մենակ էս եմ ուզում իմ ժողովրդից», – ասում է Սմբատի հայրը։

Մայրն էլ` Կարինե Ցականյանը, ավելացնում է, որ իր համար նման որոշում կայացնելը հեշտ չէր։ Զրույցի ողջ ընթացքում նա ձեռքերում է պահում Սմբատի լուսանկարը։

«Ճիշտ ա` ինձ մի քիչ դժվար ա, բայց իմ սալդատները, իմ երեխայի թայ երեխեքը վերադարձել են իրենց ծնողների մոտ։ Իրանք ամուսնանալու են, Սմբատներ ունենան ու միշտ հիշեն, որ Սմբատի անունով դուրս են հելել», –ասում է կինը։

Пленные спускаются по трапу самолета в аэропорту Эребуни (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գերիների փոխանակման երկրորդ փուլի իրագործումն օրերի հարց է. իմքայլական պատգամավոր

Հիշեցնենք` 2014-ի հուլիսին քաղաքացիական հագուստով, զինված երեք ադրբեջանցիներ էին հայտնաբերվել, որոնցից երկուսը` Գուլիևն ու Ասկերովը, ձերբակալվել էին, իսկ մեկը` սպանվել։ Սպանված ադրբեջանցու դին հայկական կողմը հանձնել էր Ադրբեջանին։ Ադրբեջանցիները սպանել էին 17-ամյա Սմբատ Ցականյանին, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, վնասվածքներ հասցրել 37-ամյա Կարինե Դավթյանին։

Երեկ հայտնի դարձավ, որ Բաքվի օդանավակայանում վայրէջք է կատարել Հայաստանից ադրբեջանցի գերիներին տեղափոխող ինքնաթիռը, և վերադարձածների մեջ են Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը, որոնք 2014 թվականից բանտարկված էին Արցախում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։

«Ոնց էլ լինի` անուններ կտա». անհետ կորած զինվորներից մեկը գերիների խմբի հետ վերադարձել է

Լրահոս
0