00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արցախում ժամը վեցից վախում ես` թուրքը գա դեմդ, ասի` էս իմն ա». Դադիվանքի վանահոր երեցկին

© Sputnik / Aram NersesyanЖена настоятеля Дадиванка отца Тер-Ованнеса Вера Ованнисян на выставке-продажа сувениров книг и икон, привезенных из Дадиванка (16 декабря 2020). Еревaн
Жена настоятеля Дадиванка отца Тер-Ованнеса Вера Ованнисян на выставке-продажа сувениров книг и икон, привезенных из Дадиванка (16 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսի կինը` տիկին Վերան, պատմում է, որ ամեն կիրակի Ստեփանակերտից ավտոբուսներով ուխտավորներին բերում են Դադիվանք, քահանաները պատարագ են մատուցում։ Նրա խոսքով` ուդիները վանք չեն էլ մտել, բակում նկարահանվել ու գնացել են։

Փողոցից լսվող «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումների ներքո մտնում ենք Ժողովրդական արվեստի թանգարան` Դադիվանքի հուշանվերների խանութից բերված իրերի ցուցահանդես–վաճառքի։ Այստեղ փողոցից հազար անգամ քիչ մարդ կա, որոնցից ոչ մեկը ոչինչ չի գոռում` չնայած ավելի շատ դրա հիմնավորումն ունի։ Օրինակ` թանգարանի մի անկյունում նստած է Դադիվանքի գյուղապետի կինը` Արփի Սարգսյանը։ Ամուսինը մինչև պատերազմի վերջին օրը եղել է Շուշիում, կինն էլ, իմանալով Դադիվանքը ադրբեջանական կողմին հանձնելու մասին, վառել է իրենց երկու տները։ Միայն մեկից են հասցրել իրերը դուրս հանել, մյուսը ծայրից ծայր վառվել է։

Священники, служащие в Дадиванке, получили благословение Католикоса Всех Армян Гарегина II (1 декабря 2020). Эчмиадзин - Sputnik Արմենիա
Դադիվանքը միայնակ չի մնա. միաբանները ստացան Վեհափառի օրհնությունը

– Ի՞նչ խոսեմ, խոսելու բան չկա, – ասում է` ձեռքը թափ տալով ու գլուխը կախ։

Ես էլ մտածում եմ` ինչ հարցնեմ, հարցնելու բան չկա։ Ամուսնուց եմ հարցնում, այժմ Երևանում է, ողջ–առողջ է, բայց...

– Իսկ հոգեպես ո՞նց ա։

– Դե ոնց բոլորը, – ասում է տիկին Արփին, ու ես չեմ համարձակվում բարձրաձայն չհամաձայնել նրա հետ, որովհետև ընդամենը րոպեներ առաջ տեսել էի պաշտոնյաների հրաժարականը պահանջող հարյուրավոր մարդկանց։

Այդ ներքաղաքական աղմուկը ստեղծող երկու կողմերն էլ փաստորեն բավականին ուժ ունեն պահանջելու և/կամ արդարանալու։ Տիկին Արփին ուժ չունի ու մտածում է` բոլորն են իր և իր ամուսնու, իր համագյուղացիների, տասնյակ հազարավոր արցախցիների պես ուժասպառ ու հոգելքված։

– Իսկ ի՞նչ եք մտածում անել։ Հետ գնալ Ղարաբա՞ղ, մնալ էստե՞ղ, թե՞ ընդհանրապես գնալ երկրից… – վերջին հարցը կմկմալով եմ տալիս։

– Հետ կգնանք, եթե մեր գյուղը հետ տան, – ասում է ու խոսակցության ընթացքում առաջին անգամ ժպտում։

– Բայց նման խոսակցություն կա՞։

– Չէ, – հնչում է հանգիստ պատասխանը։

Արցախցիները համակերպվել են եթե ոչ իրավիճակին, ապա իրավիճակի տրամաբանությանը։ Դադիվանքի վանահայր տեր Հովհաննեսի կինը` Վերա Հովհաննիսյանը, նույնպես թանգարանում է, պատմում է` պատերազմի առաջին օրից հասկացել էին` սովորական մարտեր չեն սպասվում։

Թանգարանի պատուհանից դուրս երևում է տեղացող անձրևը։

«Ղարաբաղում հիմա գարուն ա, – երազկոտ ասում է երեցկինը, – նենց լավ եղանակ ա, չես պատկերացնի, արև, ամեն ինչը կանաչ, 12-15 աստիճան տաքություն»։

Տիկին Վերայի ընտանիքը տունն ու գյուղը չի կորցրել. նրանք Վանք գյուղում են ապրում, ամեն օր աշխատանքի էին գալիս Դադիվանք։ Երեցկինը վերջերս է եղել Վանքում, շրջել է նաև Ստեփանակերտով, Ասկերանով։

Дадиванк за день до передачи Шаумянского района (24 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Մեր եկեղեցականները Դադիվանքում են. նրանց այցելել է նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը

«Ղարաբաղում մինչև ժամը վեցը նորմալ ա, սովորական առօրյա կյանք, բայց վեցից հետո վախենում ես դուրս գաս, թուրքը գա, դեմդ ասի` էս տունը իմն ա, էս սարը իմն ա։ Ժողովրդի վիճակը նախանձելի չի։ Կապրեն, եթե Ռուսաստանը Ղարաբաղի մնացած մասը իր ձեռքը վերցնի, կարգավիճակ տա։ Բայց մարդիկ էլ ասում են` առանց Հայաստանի չենք մտնի Ռուսաստանի կազմի մեջ։ Ոնց կլինի` նույն հայը, նույն արյունը, կեսը լինեն Ռուսաստանի քաղաքացի, կեսը` Հայաստանի», – ասում է տիկին Վերան։

Ժողովրդական արվեստի թանգարանում դրված են Դադիվանքից բերված նմուշները` կտակարաններ, գրքեր, սրբապատկերներ, հուշանվերներ, ֆոտոալբոմներ։ Արցախցի կանայք էլ ժենգյալով հաց, փախլավա ու գաթա են թխել։

© Sputnik / Andranik GhazaryanՑուցահանդես–վաճառք
Ցուցահանդես–վաճառք - Sputnik Արմենիա
1/11
Ցուցահանդես–վաճառք
© Sputnik / Andranik GhazaryanՑուցահանդես–վաճառք
Ցուցահանդես–վաճառք - Sputnik Արմենիա
2/11
Ցուցահանդես–վաճառք
© Sputnik / Andranik GhazaryanՑուցահանդես–վաճառք
Ցուցահանդես–վաճառք - Sputnik Արմենիա
3/11
Ցուցահանդես–վաճառք
© Sputnik / Andranik GhazaryanՑուցահանդես–վաճառք
Ցուցահանդես–վաճառք - Sputnik Արմենիա
4/11
Ցուցահանդես–վաճառք
© Sputnik / Andranik GhazaryanՑուցահանդես–վաճառք
Ցուցահանդես–վաճառք - Sputnik Արմենիա
5/11
Ցուցահանդես–վաճառք
© Sputnik / Andranik GhazaryanՑուցահանդես–վաճառք
Ցուցահանդես–վաճառք - Sputnik Արմենիա
6/11
Ցուցահանդես–վաճառք
© Sputnik / Andranik GhazaryanԺենգյալով հաց
Ժենգյալով հաց - Sputnik Արմենիա
7/11
Ժենգյալով հաց
© Sputnik / Andranik GhazaryanԳաթա
Գաթա - Sputnik Արմենիա
8/11
Գաթա
© Sputnik / Andranik GhazaryanՑուցահանդես–վաճառք
Ցուցահանդես–վաճառք - Sputnik Արմենիա
9/11
Ցուցահանդես–վաճառք
© Sputnik / Andranik GhazaryanՑուցահանդես–վաճառք
Ցուցահանդես–վաճառք - Sputnik Արմենիա
10/11
Ցուցահանդես–վաճառք
© Sputnik / Andranik GhazaryanՑուցահանդես–վաճառք
Ցուցահանդես–վաճառք - Sputnik Արմենիա
11/11
Ցուցահանդես–վաճառք
1/11
Ցուցահանդես–վաճառք
2/11
Ցուցահանդես–վաճառք
3/11
Ցուցահանդես–վաճառք
4/11
Ցուցահանդես–վաճառք
5/11
Ցուցահանդես–վաճառք
6/11
Ցուցահանդես–վաճառք
7/11
Ժենգյալով հաց
8/11
Գաթա
9/11
Ցուցահանդես–վաճառք
10/11
Ցուցահանդես–վաճառք
11/11
Ցուցահանդես–վաճառք

Թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը այցելուներին ներկայացնում է նմուշները, ասում` ամբողջ հասույթը ուղղվելու է տեղահանված արցախցիներին։ Այցելուները Դադիվանքից են հարցեր տալիս, Թորոյանն էլ պատասխանում է։

«Տիկին Վերայի չափ կարող եմ պատմել, էնքան ենք խոսել», – ժպտում է նա մարդկանց։

Տիկին Վերան էլ ինձ պատմում է` Դադիվանքում ադրբեջանցիներ, ուդիներ չկան, հայերն էլ կարող են շաբաթը մեկ գնալ ուխտի։

«Ամեն կիրակի Ստեփանակերտից ավտոբուսներով մարդիկ գնում են Դադիվանք, մինչև Չարեքթար գյուղ։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնում են վանք։ Քահանաները հերթափոխով պատարագ են մատուցում։ Վանքից ասեղնագործ խաչքարն ենք հանել ու որմնանկար, մնացածը, զանգերը թողել ենք», – պատմում է նա։

Մարտակերտի բնակչուհի Աստղիկ Դավթյանն էլ, որն ամեն հարցում աջակցել է ցուցահանդեսի կայացմանը, պատմում է, որ ուդիները վանք չեն էլ մտել, բակում նկարահանվել ու գնացել են։

«70 տարի վանքը իրանց ձեռքն էր, շատ էին ուզում` թող մի քար ավելացնեին։ Լրիվ մոռացության էր մատնվել, գոմ էին դարձրել սովետի ժամանակ», – ասում է նա։ Հենց այդ պահին թանգարանի պատի հեռուստացույցին Դադիվանքից կադրեր են արտացոլվում, երևում է նաև տեր Հովհաննեսը։

– Տեր հայրը ո՞նց է, – հարցնում եմ տիկին Վերային։

– Բուժում է ստանում, – ասում է նա։ Հարցական հայացքիս շարունակություն չի տալիս. ամուսնու առողջական վիճակը չարյաց փոքրագույնն է, որ անցել է իրենց գլխով։

© Sputnik / Andranik GhazaryanԱրփի Սարգսյանը, Վերա Հովհաննիսյանն ու Աստղիկ Դավթյանը
«Արցախում ժամը վեցից վախում ես` թուրքը գա դեմդ, ասի` էս իմն ա». Դադիվանքի վանահոր երեցկին - Sputnik Արմենիա
Արփի Սարգսյանը, Վերա Հովհաննիսյանն ու Աստղիկ Դավթյանը

Այցելուների ցանկությունները հաշվի առնելով` ցուցահանդես–վաճառքը թանգարանում կգործի ևս մեկ օր։ Այստեղ վաճառվող 300 դրամանոց գաթայից մինչև Դադիվանքի մեդալիոնով 25 հազարանոց արծաթե վզնոցի հասույթը տրամադրվելու է տեղահանված արցախցիներին, որոնց անաղմուկ աղաղակներին պարտական ենք պատասխանել բոլորս։ Հատկապես եթե այս տեքստը կարդալուց հետո Դադիվանք ուխտի գնալու ցանկություն առաջացավ. չմոռանանք, որ հենց մարդիկ են մեր օգնությանը կարոտ իրական լքված ու ավերված վանքերը։ Դադիվանքը, ոնց էլ լինի, շաբաթը մեկ ապրեցնող ուխտավորներ կունենա։ 

© Sputnik / Andranik GhazaryanՑուցահանդես–վաճառք Երևանում
«Արցախում ժամը վեցից վախում ես` թուրքը գա դեմդ, ասի` էս իմն ա». Դադիվանքի վանահոր երեցկին - Sputnik Արմենիա
Ցուցահանդես–վաճառք Երևանում
Լրահոս
0