00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արսեն Հարությունյանն աշխարհի անհատական գավաթի խաղարկության եզրափակիչում է

© Photo : press office of the Wrestling Federation of ArmeniaАрмянский борец Арсен Арутюнян на Чемпионате Европы по борьбе (9 апреля 2019). Бухарест
Армянский борец Арсен Арутюнян на Чемпионате Европы по борьбе (9 апреля 2019). Бухарест - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության մրցումային երկրորդ օրը Հայաստանի հավաքականի երեք ըմբիշներ կարող են կանգնել պատվո պատվանդանին։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. 57 կգ քաշային կարգում աշխարհի անհատական գավաթի խաղարկության ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Արսեն Հարությունյանը, որի մրցակիցը եզրափակիչում Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուր Ուգուևն է։

Армянский борец Арсен Арутюнян на Чемпионате Европы по борьбе после победы в финале с грузинским борцом Бекой Ломтадзе (10 апреля 2019). Бухарест - Sputnik Արմենիա
Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում է

Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն Արսեն Հարությունյանը վերելքով է անցկացնում մրցաշարը։ Հայ ըմբիշը բոլոր գոտեմարտերում էլ կարողացավ իր տեխնիկական և տակտիկական պատրաստականությամբ գերազանցել մրցակիցներին։ Արսենի արագությունը գորգի վրա շատ դեպքերում անակնկալ է լինում մրցակիցների համար։ Բայց արդարության համար նշենք, որ եզրափակիչում հայ ըմբիշին հզոր մրցակից է բաժին հասել։ Աշխարհի 2018 և 2019 թվականների աշխարհի չեմպիոն Զաուր Ուգուևին հաղթելը անհնարին չէ, սակայն հաստատ հեշտ էլ չէ։

Մինչ այդ՝ 1/8 եզրափակիչում, Արսենը 7։0 հաշվով պարտության մատնեց ռումինացի Ռազվան Կովաչին։ Քառորդ եզրափակիչում Արսենի մրցակիցը ուկրաինացի Անդրեյ Յացենկոն էր։ Դժվարին ու ծանր գոտեմարտում հայ ըմբիշը կարողացավ հաղթանակի հասնել 5։4 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Այս փուլում Հարությունյանը 7։4 հաշվով առավելության հասավ սերբ Ստեվան Անդրիա Միչիչի նկատմամբ։

74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը երկու հաղթանակներից հետո քառորդ եզրափակիչում պարտվեց իտալացի Ֆրանկ Չամիզո Մարկեսին։ Քանի որ Մարկեսը հասավ եզրափակիչ, հայ ըմբիշը ստացավ սփոփիչ գոտեմարտերի իրավունք։

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է շարունակել պայքարը աշխարհի գավաթում

70 կգ քաշային կարգում էլ Արման Անդրեասյանը կարող է պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած Մագոմեդմուրադ Գաջիևը եզրափակիչում է։ Երրորդ տեղի համար գոտեմարտին մասնակցելու համար Անդրեասյանը նախ պետք է գոտեմարտի սլովակ Դանիել Չոմանիկի հետ, ապա հաղթանակի հասնի նաև հունգարացի Դանիել Անթալի նկատմամբ։ Ու միայն այս երկու հաղթանակներից հետո բրոնզե մեդալի կվիճարկի ռուսաստանցի Չերմեն Վալիևի հետ։

Բացի վերը նշված երեք ըմբիշներից վաղը մրցումներում մեկնարկ կվերցնեն մեր հավաքականի ևս չորս ըմբիշներ՝ 61 կգ քաշային կարգում հանդես կգա Ռազմիկ Պապիկյանը, 65 կգ քաշային կարգում՝ Վազգեն Թևանյանը, 79 կգ քաշային Արման Ավագյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը։

Լրահոս
0