ԵՄ–ն Հայաստանին 9 միլիոն եվրո կհատկացնի. արդարադատության բարեփոխումների մեկնարկը տրված է

© Sputnik / Andranik GhazaryanМужчина выходит из здания Конституционного суда Армении (25 сентября 2020). Еревaн
Мужчина выходит из здания Конституционного суда Армении (25 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Շուրջ 1.5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին հասնի դատական համակարգի բարեփոխմամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի, Sputnik. Եվրոպական միությունն այսօր հայտարարել է Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու որոշման մասին։

Продюсер Рубен Мхитарян выступает на митинге оппозиции на площади Свободы (21 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հավաքների ազատության արգելքը վերացված է

Ինչպես Facebook-ում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այդ գումարը ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված ընդհանուր 30 միլիոն եվրոյի առաջին փուլի արժեքն է։

«Վերահաստատում եմ, որ դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացումը շարունակում է մնալ մեր կառավարության գերակա ուղղությունը, և ուրախ եմ փաստել, որ այս մեկ տարվա ընթացքում ձեռք բերված լավ առաջընթացը արժանացել է նաև մեր եվրոպացի գործընկերների գնահատանքին»,– գրում է նախարարը` շնորհակալություն հայտնելով Եվրոպական միությանը արդարադատության ոլորտի ուղղությամբ շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար։

Բադասյանը հրաժարական չի տվել. խոսնակը հերքում է

Հիշեցնենք` 2019թ–ի մայիսի 19–ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի վաղ առավոտից փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը, ինչն էլ կյանքի կոչվեց։ Իսկ հաջորդ օրը`կեսօրին, հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին հասնի դատական համակարգի բարեփոխմամբ։ Վարչապետը հայտարարեց, որ բոլոր դատավորների նկատմամբ պետք է «վեթինգ» իրականացվի։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала