00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է խմբագրվել Արցախի նախագահի ուղերձը. Հարությունյանը կհեռանա քաղաքականությունից

© Sputnik / Aram NersesyanПрезидент Карабаха Араик Арутюнян перед началом брифинга в Едином информационном центре (27 сентября 2020). Степанакерт
Президент Карабаха Араик Арутюнян перед началом брифинга в Едином информационном центре (27 сентября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախյան պատերազմի մասնակից, հասարակական գործիչ Հարութ Մնացականյանը գրել է, թե ինչու է Արցախի նախագահը խմբագրել իր ուղերձը։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստ է հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում ու դուրս գալ քաղաքականությունից։ Նրա ուղերձում շտկումներ են կատարվել։

Ուղերձի առաջին տարբերակում նշված էր.

«Գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները։

Շտկումներից հետո ուղերձի այդ հատվածը վերաշարադրվել է հետևյալ կերպ.

«Գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները: Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս, և ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»։

Работы по восстановлению жилого дома в Степанакерте, пострадавшего от обстрела - Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանը խոստանում է` քաղաքացիներին կտրամադրեն բնակարաններ, հիփոթեքը կվճարեն

Արցախյան պատերազմի մասնակից, հասարակական գործիչ Հարութ Մնացականյանը Facebook-ի իր էջում գրել է, որ նոյեմբերի 25-ից ԱՀ-ում երկար տարիներ ակտիվ հասարակական գործունեություն ծավալող և Արցախի ներկայով ու ապագայով հետաքրքրված մի խումբ անձանցով սկսել են «Սա մեր վերջին խրամատն է» խորագիրը կրող պայքարը, որի շրջանակում հանրության լայն խմբերի ներկայացուցիչների հետ երկարատև քննարկումների արդյունքում ձևավորվել ու Արայիկ Հարությունյանին է ներկայացվել հանրային պահանջ, ըստ որի` Արցախի նախագահը պետք է ուղերձով դիմի ժողովրդին՝ արձանագրելով, որ մերօրյա Արցախի իշխանությունները հայտնի պատճառներով սպառել են հանրության վստահությունը և լեգիտիմ ու վստահելի քաղաքական իշխանություն ձևավորելու առաջին իսկ հնարավորության պահին ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվեն արտահերթ համապետական ընտրություններ:

Մնացականյանը նշել է, որ այս օրերի ընթացքում ԱՀ գործող նախագահի հետ տարբեր ֆորմատներով տեղի են ունեցել մի շարք հանդիպում-քննարկումներ, որոնց արդյունքում իրենց առաջադրած պահանջները մնացել են անփոփոխ և անսակարկելի։

Президент Карабаха Араик Арутюнян на площади Возрождения (8 ноября 2020). Кабарах - Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանը բացատրեց` ինչու չի հրաժարվել Արցախի նախագահի պաշտոնից

«Այսօր ԱՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ խոստացված ուղերձով, որում «դիվանագիտորեն» փորձ արվեց շրջանցել հանրային տրամադրություններն ամբողջացնող հիմնական պահանջը՝ ողջամիտ ժամկետում արտահերթ ընտրությունների կազմակերպումը և քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունը։ Մենք անմիջապես արձագանքեցինք հիշյալ «դիվանագիտական հնարքին», որից հետո րոպեներ անց ուղերձի տեքստը ուղղվեց»,– գրել է նա։

Մնացականյանի շեշտել է` իրենց պայքարն այսքանով չի ավարտվում, և հետևողական են լինելու ուղերձում նշված բոլոր կետերի անշեղ իրացմանը։

Հիշեցնենք` Արցախի նախագահը նախապես ասել էր, որ այսօր` ժամը 12–ին, հանդես է գալու տեսաուղերձով։ Այնուհետև նա Facebook–ում գրեց, որ կան տեխնիկական խնդիրներ, և տեսաուղերձը կլինի ժամը 14–ին։ Սակայն տեսագրության փոխարեն նախագահի էջում հայտնվեց ուղերձի տեքստը, որը քիչ անց ջնջվեց և ավելի ուշ նորից հայտնվեց տեսաուղերձի հետ։

Լրահոս
0