Պինդ եղեք, վերջում արև է դուրս գալու. Սոլովյովը տեսաուղերձով դիմել է իր հայ ընկերներին

© Sputnik / Владимир ФедоренкоВладимир Соловьев
Владимир Соловьев - Sputnik Արմենիա
Տեսագրությունն արվել է Սոչիի լեռներում` Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսին մեկնելուց առաջ։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի լրագրող հեռուստամեկնաբան, հրապարակախոս Վլադիմիր Սոլովյովը մի քանի վայրկյանանոց տեսաուղերձով դիմել է հայ ազգին։

«Ողջունում եմ իմ բոլոր հայ ընկերներին` քույրերին ու եղբայրներին։ Խոնարհումս ձեզ։ Հիմա շատ դժվար ժամանակաշրջան է, էմոցիոնալ առումով` ծանր, պինդ եղեք, կյանքում այդպես լինում է, վերջում, միևնույնն է, արև է դուրս գալու,– ասում է նա,– Արարատը միշտ այստեղ է`մեր սրտում»։

Պուտինը, Փաշինյանն ու մյուսները. ինչպես են քաղաքական գործիչները պաշտպանվում կորոնավիրուսից

Համացանցում հրապարակված տեսագրությունն արվել է Սոչիի լեռներում` Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսին մեկնելուց առաջ։ ՌԴ նախագահի ասուլիսը կսկսվի դեկտեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 13։00-ին։

«Գուցե մի քիչ շունչ քաշի»․ Պեսկովը պատմել է, թե ինչպես է Պուտինը դիմավորելու Ամանորը

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала