00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ–ն Արարատ Միրզոյանի ծեծի թեմայով գաղտնալսված խոսակցություններ է հրապարակել. տեսանյութ

Բաժանորդագրվել
Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսագրության մեջ շոշափվում է նաև ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի անունը։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հրապարակել նոյեմբերի 9-ին Երևանում կատարվող անկարգությունների և մասնավորապես ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ծեծի մասին։ Պարզվել է նաև, որ Միրզոյանին ծեծողներից մեկը` Հ. Ծ.–ն, մշտական կապի մեջ է եղել ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի հետ և գործել նրա հորդորներով։

Вардан Айвазян - Sputnik Արմենիա
Վարդան Այվազյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից

Հ. Ծ.–ն նախ մասնակցել է ՀՀ Ազգային ժողովում կատարվող անկարգություններին, գույք ոչնչացրել, ապա խմբի մյուս անդամների հետ, նկատելով Արարատ Միրզոյանին հատկացված «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ծառայողական ավտոմեքենան, շրջափակել, ճոճել և թափահարել է այն։ Ապա տղամարդիկ կոտրել են մեքենայի ապակիները, բացել դուռը, ստիպել Միրզոյանին և նրա անվտանգությունն ապահովող ծառայողներին դուրս գալ մեքենայից, ինչից հետո էլ Հ.Ծ.–ն մի խումբ անձանց հետ բռնություն է գործադրել Արարատ Միրզոյանի և նրա անվտանգության ծառայողների նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրանց գլխի և մարմնի տարբեր շրջաններին։

Դրանից հետո խումբը քաղաքում նպատակադրված փնտրել է Հայաստանի վարչապետի և իշխանությունների հետ կապ ունեցող մարդկանց։ Վարչապետի անվտանգությունն ապահովող ծառայողները կանխել և խափանել են նրա նկատմամբ բռնություն գործադրելը՝ դեպքից կարճ ժամանակ առաջ վարչապետին տեղափոխելով անվտանգ վայր։ Այս ամենի մասին Հ.Ծ.–ն հեռախոսով ասել է Վարդան Այվազյանին, վերջինս էլ խոսել է իշխանության յուրացման անհրաժեշտության մասին։

Պարզվել է նաև, որ Հ.Ծ.–ն 2019 թվականից Facebook-ում վարկաբեկիչ, արատավորող և ստահոդ տեղեկություններ է հրապարակել վարչապետի, վարչապետի ընտանիքի, իշխանության ներկայացուցիչների մասին։

ՀՀ ԱԱԾ-ն տեսանյութ է տարածել նորեմբերի 9–ի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգությունների մասով - Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսնակի մազերը քաշած տղամարդը և հեռուստացույց կոտրած աղջիկը զղջում են. տեսանյութ

Նոյեմբերի 14-ին նա ներգրավվել է որպես նոյեմբերի 9-ին տեղի ունեցած անկարգությունների մասնակից և մեղադրյալ, իր ծանոթի միջոցով փորձել է միջամտել գործի քննությանը։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Հ. Ծ-ին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան նոր մեղադրանք առաջադրելու մասին և կրկին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ դատարանի կողմից նախորդ միջնորդությունը մերժվել էր:

Միաժամանակ, հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է Վարդան Այվազյանը, որը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Դատարան ներկայացված միջնորդությունը` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ մերժվել է:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և համապատասխան քննչական ու այլ դատավարական գործողություններ խմբի մյուս անդամներին հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, խմբի մյուս անդամների հետագա հանցավոր գործունեությունը կանխելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ:

ԱԱԾ–ի հրապարակած տեսագրությունում նաև գաղտնալսված խոսակցություններ կան։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

 

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Լրահոս
0