Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur YesayantsДождь в Ереване
Дождь в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկայում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի գիշերային ժամերին։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 17-ին, 18-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը` Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Դեկտեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ին էապես չի փոխվի, 18-19-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա
Եղանակի կանխատեսում

Այսօր Երևանում ժամանակ առ ժամանակ տեղումներ կգրանցվեն։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 6-8, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքության սահմանում։

Լրահոս
0