Ռոբերտ Քոչարյանը մեկնեց Մոսկվա

© Sputnik / Asatur YesayantsВторой президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения
Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ երկրորդ նախագահը Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնում մասնավոր այցով։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանարապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան եռօրյա մասնավոր այցով մեկնեց Մոսկվա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին երկրորդ նախագահի գրասենյակից:

Դեկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի կունենա «Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդի նիստը։ Ռոբերտ Քոչարյանը, որը 2009 թվականից ընդգրկված է «Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմում, մասնակցելու է այդ նիստին։

Առայժմ հայտնի չէ` եռօրյա այցի շրջանակում այլ հանդիպումներ կլինեն, թե ոչ։

Հիմա Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրում է պետք. Ռոբերտ Քոչարյան

Լրահոս
0