Օգտակար է իմանալ. ինչպես ճիշտ համադրել մթերքները

© Pixabay / TerriC / Чашка кофе и тортик с корицей
Чашка кофе и тортик с корицей  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik-ը ներկայացնում է օգտակար համադրություններ այն մարդկանց համար, որոնք հետևում են իրենց սննդակարգին ու փորձում են բալանսավորված սնվել։

Վաղուց է հայտնի՝ որոշ մթերքներ կարող են դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, մյուսները՝ բացասական։ Յուրաքանչյուր մարդ, որն ուշադիր հետևում է իր սննդակարգին, փորձում է նախընտրությունը տալ մրգերին ու բանջարեղենին, նաև սպիտակուցներին և այն մթերքներին, որոնք օգտակար են համարվում։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոճապղպեղ ենք կիրառում․ հայտնի մթերքի օգուտն ու վնասը

Սակայն քչերը գիտեն, որ բոլորովին տարբեր մթերքների որոշակի համադրությունը կարող է մի քանի անգամ բազմապատկել դրանց օգտակար հատկությունները։

Աղցան ու բուսական յուղ

Բուսական յուղը նպաստում է օգտակար նյութերի յուրացմանն ու օգնում է օրգանիզմին մարսել բջջանյութը, որը դուք ստանում եք բանջարեղենից։ Ճիշտ ճարպերը վաղուց իրենց դիրքերը գրավել են դիետիկ ճաշացանկում, այնպես որ, պետք է հրաժարվել դրանցից դիետայի ժամանակ։

© Sputnik / Asatur YesayantsՀունական աղցան
Օգտակար է իմանալ. ինչպես ճիշտ համադրել մթերքները - Sputnik Արմենիա
Հունական աղցան

Բանան ու յոգուրտ

Կալցիումն ավելի լավ յուրացնելու համար ավելի լավ է համադրել բնական յոգուրտն ինսուլին պարունակող մթերքի հետ։ Այդ նյութը կա սխտորի, սոխի, ցորենի ու բանանի մեջ։

© Pixabay / stevepb / Բանաններ
Օգտակար է իմանալ. ինչպես ճիշտ համադրել մթերքները - Sputnik Արմենիա
Բանաններ

Խնձոր ու մուգ շոկոլադ

Այս համադրությունը կարգավորում է սրտի աշխատանքն ու նոսրացնում արյունը։ Հենց այդ պատճառով երբեմն կարող եք ձեզ թույլ տալ հալած շոկոլադից ու խնձորից պատրաստված աղանդեր ուտել։

© Pixabay / pikrepo / Խնձոր, նուշ և շոկոլադ
Օգտակար է իմանալ. ինչպես ճիշտ համադրել մթերքները - Sputnik Արմենիա
Խնձոր, նուշ և շոկոլադ

Կանաչ թեյ ու կիտրոն

Կանաչ թեյը հակաօքսիտանդտների աղբյուր է։ Այն կարգավորում է շաքարի մակարդակն ու արագացնում նյութափոխանակությունն օրգանիզմում։ Գիտնականներից շատերը պնդում են, որ կիտրոնը մի քանի անգամ լավացնում է թեյի օգտակար նյութերի յուրացումը։

© Photo : Unsplash / Jason LeungԿանաչ թեյ
Օգտակար է իմանալ. ինչպես ճիշտ համադրել մթերքները - Sputnik Արմենիա
Կանաչ թեյ

Սուրճ ու դարչին

Այդ համեմունքը մի բաժակ սև սուրճի հիանալի լրացում է։ Դարչինը քիչ կալորիաներ է պարունակում, բայց միաժամանակ հարուստ է հակաօքսիդանտներով։ Դարչինը «գործարկում» է նյութափոխանակությունը, իսկ կոֆեինի համադրությամբ վառում է ճարպը։

© Photo : UnsplashՍև սուրճ
Օգտակար է իմանալ. ինչպես ճիշտ համադրել մթերքները - Sputnik Արմենիա
Սև սուրճ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ դդմիկ ենք ուտում

Լրահոս
0