00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարզաշխարհի 35 ներկայացուցիչներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

© Sputnik / Andranik GhazaryanШествие оппозиции с требованием отставки правительства Армении во главе с премьер-министром (14 декабря 2020). Еревaн
Шествие оппозиции с требованием отставки правительства Армении во главе с премьер-министром (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջողների մեջ է նաև ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը`Մարինա Թաշչյանն ու Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի Sputnik. Մարզաշխարհի 35 ներկայացուցիչներ միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Сотрудник полиции у здания СНБ Армении (12 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԱԾ նախկին 13 բարձրաստիճան աշխատակիցներ պահանջում են իշխանությունների հրաժարականը

«Մեր հայրենիքում ազգակործան ալեկոծությունը շարունակվում է: Ժողովրդի վստահությունը դեպի հայրենի կառավարությունը, կարճ ժամանակում փոխարկվել է անսահման ատելության: Դավաճան իշխանություններն արդեն Եռաբլուր սրբատեղի են այցելում զրահավահաններով և անվտանգության անձրևանոցներով: Ուժի ցուցադրման քողով ապիկար եւ ազգադավ վարչապետը շարունակում է իր դավաճանական գործողությունները՝ բզկտելով մեր հայրենիքը: Վտանգված է մեր ազգի և երկրի ինքնիշխան գոյությունը»,– նշված է հայտարարության մեջ:

Մարզաշխարհի ներկայացուցիչները նշում են, որ այլևս չեն կարող այս աղետալի վիճակի լուռ հետևողները լինել և միանում են Հայաստանի հանրապետության իրավիճակը սթափ գնահատող քաղաքացիներին:

«Օրախնդիր է վայրկյան առաջ կանգնեցնել մեր երկրի գահավիժումը և լծվել երկրի ինքնիշխանության և սահմանների պահպանության սուրբ գործին: Ցանկացած պարտություն կարող է դառնալ նոր հաղթանակների սկիզբ, բայց ոչ արյունոտ ձեռքերով խայտառակ կապիտուլիացիա ստորագրած դավաճանի առաջնորդությամբ: Պահանջում ենք վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անհապաղ հեռացումն այդ պաշտոնից: Դավաճանը չի կարող շարունակել տնօրինել մեր ազգի և պետության բախտը»,–նշված է հայտարարության մեջ:

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են համազգային անհնազանդության միջոցառումներին

Նշենք, որ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջին են միացել մարզաշխարհի հետևյալ ներկայացուցիչները.

  1. Հովհաննես Պողոսյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  2. Արմեն Ադամյան, «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
  3. Ռուդիկ Բարսեղյան, Հայաստանի վաստակավոր լրագրող
  4. Սամվել Պողոսյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  5. Արտակ Կարապետյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  6. Գուրգեն Ենգիբարյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  7. Սամվել Ղասաբյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  8. Արտաշ Ադամյան, «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
  9. Պողոս Գալստյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  10. Ստեփան Բաղդասարյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  11. Աշոտ Մանուկյան, ՀՖՖ նախկին փոխնախագահ
  12. Խաչիկ Չախոյան, մարզական մեկնաբան
  13. Վիլհեմ Այվազյան, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ադմինիստրատոր
  14. Տիգրան Պետրոսյանց, «Կոտայք» ֆուտբոլային ակումբ
  15. Արթուր Մինասյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  16. Էդուարդ Վերանյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  17. Ալբերտ Սարգսյան, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն
  18. Էմիլ Մեսրոպյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  19. Գոռ Աթաբեկյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  20. Արկադի Անդրեասյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, ՄԿՍՎ Հայասատանի վասատակավոր մարզիչ
  21. Արթուր Վարդանյան, «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
  22. Լևոն Ստեփանյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  23. Համլետ Մխիթարյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  24. Հայկ Գևորգյան, «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ
  25. Արմեն Ավագյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  26. Հենրիկ Բերբերյան, «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
  27. Պետո Եսայան, «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
  28. Մարինա Թաշչյան, ՀՖՖ հավաքականների բաժնի նախկին պետ
  29. Վարդան Մինասյան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ
  30. Հարություն Ալեքսանյան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  31. Մանուկ Թադևոսյան, «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ
  32. Արմեն Մինասյան, ՀՖՖ նախկին առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն
  33. Արարատ Ճաղարյան, Ֆիֆայի մրցավար
  34. Աշոտ Բարսեղյան, «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
  35. Գագիկ Կետիկյան, «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ

Նշվում է, որ հայտարարությունը բաց է մարզաշխարհի այլ ներկայացուցիչների միանալու համար:

Հավելենք` այսօր ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին ու նշել, որ կմասնակցեն 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին: Ավելի վաղ հրաժարականի պահանջով հայտարարություններ էին տարածել Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը, Հայաստանի ու Արցախի զինված ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալներ, ԱԱԾ նախկին 13 աշխատակիցներ և այլն։

Զինված ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալները համատեղ հայտարարություն են տարածել

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում ու վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանին։

Դեկտեմբերի 16-ին Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի։

Լրահոս
0