00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բորտնիկովի գործուղումը. ինչպես են հայ–ադրբեջանական սահմանին հայտնվել ռուս սահմանապահները

© Sputnik / Aram NersesyanУ села Давид-Бек установлен пост российских пограничников (19 декабря 2020).
У села Давид-Бек установлен пост российских пограничников (19 декабря 2020).  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման (սահմազատման և սահմանագծման) բարդ իրավիճակում երբեմն ռուս սահմանապահները հայտնվում հնարավոր սադրանքների մեջ և դե ֆակտո խաղաղապահ առաքելություն կատարում: Մանրամասները՝ Ալեքսանդր Խրոլենկոյի հոդվածում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-ին այցելել էր Ադրբեջանին սահմանակից Սյունիքի մարզ, որը գնալով վերածվում է հարաճուն լարվածության գոտու։ Կիարկի օրը մարզի ղեկավարությունը նույնիսկ կոչ էր արել բնակչությանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով չլքել Սյունիքի՝ ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող տարածքը` անտառից փայտ բերելու, անասուններին արածեցնելու կամ այլ տնտեսական կարիքների համար։ Խաղաղ բնակիչներին ոչինչ չի սպառնում. հայ և ադրբեջանցի սահմանապահները, համագործակցելով ռուս գործընկերների հետ, սահմանապահ ջոկատներ են տեղակայում Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում:

Политолог Гарегин Петросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խորհրդային շրջանում հայ–ադրբեջանական միջպետական սահման չի եղել. Պետրոսյանը` Սյունիքի մասին

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ մարտական դիրքերի ճշգրտումը կապված է Ադրբեջանի հետ սահմանի մի մասի սահմանազատման հետ, քանի որ պատերազմից հետո Բաքվին է անցել այն տարածքների մի մասը, որը նախկինում ընդգրկված է եղել ԼՂՀ կազմում և սահմանակից է Հայաստանին: Ռուս սահմանապահների խաղաղարար դերն այս տեխնոլոգիապես բարդ իրավիճակում ակնհայտ է, նրանք ապահովագրում են մարդկանց հնարավոր մասնավոր միջադեպերից և կանխում զինված հակամարտության վերսկսումը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի հստակեցումը Սյունիքի մարզի և Զանգելան ու Կուբաթլու բնակավայրերի հատվածում բարդանում է, քանի որ ճանապարհի «խորհրդային»` 21 կիլոմետրանոց հատվածը չի համապատասխանում երկու հանրապետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ստեղծված կոնֆիգուրացիային: Տեղի բնակչության համար էմոցիոնալ առումով զգայուն սահմանագծման գործընթացն իրականացվում է ԽՍՀՄ քարտեզներով, այն կավարտվի առաջիկա օրերին և թույլ կտա անվտանգ երթևեկություն ապահովել հայ-ադրբեջանական սահմանի ոլորապտույտ ճանապարհով։ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածում անխափան երթևեկությունն ապահովելու համար մշտական հիմունքներով ռուս սահմանապահներ են տեղակայվում:

«Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է». Փաշինյանը սիսիանցիներին ներկայացրեց սահմանների խնդիրը

Այս ֆոնին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը դեկտեմբերի 18-ին այցելեց Երևան և Բաքու, որպեսզի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առավելագույնս ճշգրիտ հաղորդի սահմանազատման և տարածաշրջանային խաղաղության ամրապնդման վերաբերյալ Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը:

Պատասխանատվության գոտու ընդլայնում

Երևանից ստացված տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս աճել է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Սրացումը կարող էր տարածվել նաև Սյունիքի մարզի վրա։ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ամրապնդումը անվտանգության նոր երաշխիքներ է ստեղծում, առվել ևս, որ Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ զորքերը, Փաշինյանի խոսքով, ամբողջովին ներգրավված են Սյունիքում: Նկատենք, որ եռակողմ սահմանային փոխգործակցությունը մի մարզով չի սահմանափակվում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սեպտեմբերյան սրացումից առաջ Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ չորս սահմանապահ ջոկատ էր գտնվում (Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում), ընդհանուր առմամբ` մոտ 4500 մարդ։ Հիմնական ուշադրությունը հատկացվում էր ավելի քան 300 կմ երկարությամբ հայ-թուրքական սահմանի պաշտպանությանը։

Село Давид Бек (19 декабря 2020). Сюник - Sputnik Արմենիա
Սյունիքի հետ սահմանակից հողերն օգտագործվել են Արցախի հետ համաձայնագրերի հիման վրա. մարզպետ

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համաձայն` ռուս սահմանապահների առջև նոր խնդիրներ դրվեցին՝ Լաչինի և Նախիջևանի միջանցքներում, որոնք Հայաստանը միացնում են Ղարաբաղին, իսկ Ադրբեջանը՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը (Ադրբեջանի կազմում):

Նոյեմբերի վերջին Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ամրապնդման, Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման համար և հայկական կողմի խնդրանքով ՀՀ-ում Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության կողմից հատկացվել է 188 զինծառայողի լրացուցիչ ռեզերվ և անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղակայելու համար: Այսօր Ռուսաստանի ԱԴԾ տարածաշրջանային վարչության նոր ուժերի ի հայտ գալու մեծ հավանականություն կա։

Ի սկզբանե եռակողմ համաձայնագիրը չէր անդրադառնում ռուս սահմանապահների կողմից բուն հայ-ադրբեջանական 1000 կմ երկարությամբ սահմանի պահպանությանը: Սակայն հայտնի է, որ Իրանի հետ սահմանի հայկական կողմում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության «Կանաչ գլխարկները» կան  2017 թվականից: Հնարավոր է, որ Ալեքսանդր Բորտնիկովի այցերը Երևան և Բաքու կապված են հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հետ՝ հայկական կողմից, ինչպես հայ-թուրքական հատվածի պահպանությունն է արվում։

Նման դասավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկու կողմերին էլ ձեռնտու է, քանի որ հուսալիորեն ապահովում է Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը և օբյեկտիվորեն նպաստում է Ադրբեջանի տնտեսության ապառազմականացմանը, որի ռազմական ծախսերը 2021 թվականին կգերազանցեն պետբյուջեի 15 տոկոսը:

Սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության համար

Ղարաբաղում ռուս սահմանապահների ներկայությունը կարող է ամրապնդել կողմերի՝ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի դրությամբ ստեղծված դիրքերը և տեսանելի ապագայում կծառայի տարածաշրջանային կայունությանը։

Ալեքսանդր Բորտնիկովի սրընթաց գործուղումը Հարավային Կովկաս կարող է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նոր եռակողմ միջպետական պայմանավորվածությունների նախապատրաստում լինել: Բացի Ռուսաստանի սահմանային պատասխանատվության գոտու ընդլայնումից, բարձրաստիճան զրուցակիցները Երևանում և Բաքվում կարող էին քննարկել նաև Ադրբեջանի տարածքում Թուրքիայի աճող ռազմական ներկայությունը: Ներկայություն, որը տարածաշրջանային հակամարտության շարունակության և զարգացման վտանգ է պարունակում՝ սիրիական հակամարտության մոդելով(արևմտյան դաշնակիցներն ամենայն հավանականությամբ նյութապես կաջակցեն Անկարայի ռազմական ազդեցության ընդլայնման գործընթացին)։

«Գորշ գոտի». սահմանազատման վիճարկելի հարցերը կարելի է առժամանակ սառեցնել. տեսանյութ

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ «ադրբեջանցի եղբայրներին» իրենց «արդար գործում» և զինծառայողների ուսուցման հարցում աջակցությունը կշարունակվի, ներառյալ` համատեղ վարժանքների ձևաչափը: Պետք չէ իդեալականացնել Անկարայի եղբայրական օգնությունը հայկական կողմի հետ զինված դիմակայության ընթացքում, չէ՞ որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, որը գլխավորապես «պրոյեկտում է ուժը» և ձգտում է վերահսկել մոլորակի էներգառեսուրսները։

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (International Institute for Strategic Studies) փորձագետները նշում են. «Ադրբեջանի թվացյալ հաղթանակը, որը ձեռք բերվեց մարդկային և նյութական զգալի կորուստների գնով... հետաքրքիր է հետագա մարտական գործողությունների համար»։

Приветственная речь нового губернатора Сюника Меликсета Погосяна сотрудникам муниципалитета (11 декабря 2020). Капан - Sputnik Արմենիա
Սյունիքի մարզի բոլոր սահմաններն այս պահին հուսալիորեն պաշտպանված են. մարզպետ

Ընդ որում, խոսքը ոչ միայն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների, անօդաչուների և հրետանային համակարգերի մարտական կիրառման մարտավարության դասերի, հետախուզության և թիրախների ուղեկցման ցրված միջոցներին ինտեգրվելու հարցում միջին հեռահարության ՀՕՊ-ի հարվածային զինամթերքի զգալի պաշարների կարևորության մասին է: Ղարաբաղյան հակամարտությունը ցույց տվեց նոր օպերատիվ հայեցակարգերի և ուժերի` հարթակայինից դեպի ցանցահարթակենտրոն կկառուցվածքին անցում կատարելու անհրաժեշտությունը։

Առաջիկա տասնամյակներում բարձր ինտենսիվության մարտերում առավելություն կունենան փոքր, միջին և մեծ տերությունների այն զինված ուժերը, որոնք լավագույնս կզուգակցեն հնացած և նոր տեխնոլոգիաները: Լավ պատրաստված և լավ հագեցած բանակները միշտ հաղթել են անկանոն զորքերին, անկախ վերջինների տեխնոլոգիական առավելություններից։ Այսինքն՝ մեկի համար պատերազմ ու արյուն, մյուսի համար՝ նոր տեխնոլոգիաների ու համակարգերի  մշակում։

Արևմուտքում Հարավային Կովկասն ընկալվում է որպես փորձադաշտ կամ ձիարշավարան (Էրդողանի վրա  խաղադրույքներ են դնում)։ Արտերկրի ռազմական վերլուծաբանները սառը հաշվարկում են շարունակելու տարբերակները՝ իրական ռազմական պատրաստության մեջ լրացուցիչ ներդրումների անհրաժեշտությունը, արհեստական ինտելեկտի օգտագործմամբ համաբանակային և բազմադոմենային գործողությունների շեշտադրումը: Այս աշխարհաքաղաքական խաղում չեն մտածում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի իրական անվտանգության մասին։

Լրահոս
0