Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ է արձակվել

© Photo : press office of Goris municipality Мэр Гориса Аруш Арушанян
 Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՔԿ-ն նշել էր, որ Առուշանյանը բերման է ենթարկվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու համար։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ է արձակվել։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա
«Դա բոլոր կարմիր գծերից անդին է». ի՞նչ հոդվածով են ձերբակալել Գորիսի քաղաքապետին

Դատարանի որոշմամբ՝ Առուշ Առուշանյանի ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ։

Հիշեցնենք, որ  Գորիսի քաղաքապետին բերման էին ենթարկել դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան։ Դրանից մեկ օր առաջ նա գրառում էր կատարել Facebook–ի իր էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին` արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք։

Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում երեկ հայտնել էր, որ որևէ կապ հաստատել չի լինում նրա հետ, և նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն չունեն։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեից հաղորդագրություն տարածվեց, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ. ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Գորիսի քաղաքապետին

Լրահոս
0