00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հիմա նորից պատերազմ է, պատերազմ մեր ապագայի համար». Վազգեն Մանուկյան

© Sputnik / Asatur YesayantsВазген Манукян на митинге оппозиции на площади Республики (22 декабря 2020). Еревaн
Вазген Манукян на митинге оппозиции на площади Республики (22 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանուկյանը կոչ արեց բանակին և ոստիկանությանն անհապաղ հայտարարությամբ միանալ ժողովրդին, քանի որ ամեն ժամը կարևոր է։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների բողոքի ակցիան շարունակվում է։ Հայրենիքի փրկության շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն իր ելույթում նշեց, որ մի կողմում դրված է հայրենիքի կործանումը, մյուս կողմում` հայրենիքի փրկությունն ու առաջ գնալը։

Վանաձոր-Երևան մայրուղին փակ է, պահանջում են Փաշինյանի հրաժարականը - Sputnik Արմենիա
Փաշինյանի հրաժարականը պահանջողները փակել են Երևան–Վանաձոր մայրուղին. տեսանյութ

«Մինչև այս պահը ես ամաչում էի, որ մենք դեռ չենք հանել այդ մարդուն, ամաչում էի ինքս ինձ համար, մեր ժողովրդի ու պետության համար։ Ամաչում էի, որ խայտառակ պարտության գիշերը չշպրտեցինք նրան դուրս»,–ասաց Մանուկյանը` նշելով, որ ինքն այս պետության հիմնադիրներից մեկն է եղել և իր վրա պատասխանատվություն էր զգում, որ այսպիսի «խայտառակ մարդու են բերել և այսպիսի խայտառակ պարտություն կրել»։

Նա հավելեց, ո այսօր նայում է հավաքվածների աչքերին և հպարտանում, որ նորից տեսնում է այն ժողովրդին, որը տարիներ առաջ ու տարիների ընթացքում հպարտ նայում էր դեպի ապագան։

«Այն ժամանակ էլ ունեինք դժգոհություններ, թերություններ, կային գող–ավազակներ, կային հերոսներ, բայց մենք մի հասարակություն էինք։ Բայց այն ինչ մեզ հետ կատարվեց, սարսափելի է։ Մենք` բոլորս միասին, ոչ միայն կվերականգնենք անցյալը, այլ այդ անցյալը կուղղենք, կկառուցենք այն պետությունը, որի մասին երազում էինք, ոչ թե այն, ինչ ստացանք»,–խոստացավ Մանուկյանը։

«Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ Հայաստան». Երևանում մեկնարկել է բողոքի ակցիան

Նա նշեց, որ ոչ թե ինչ-որ կառավարություն է կառուցում  Հայաստանը, Հայաստանը կառուցում է իր ժողովուրդը, այն ժողովուրդը, որ այստեղ կանգնած է։

Վազգեն Մանուկյանը կոչ հղեց տանը նստած ժողովրդին, որ քարը փեշերից գցեն, քանի որ կարևոր չէ` ում են սիրում, ում չեն սիրում, որովհետև հիմա մեր բոլորի` մեր թոռների ու երեխաների ապագայի հարցն է լուծվում։

Шествие членов оппозиции с требованием отставки премьер-министра (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարականի դիմումներ են ներկայացրել. Մանուկյան

«Ինչպես պատերազմի ժամանակ բոլոր շերտերը տարակարծությունները մի կողմ են դնում, միանում են, որ գնան պատերազմ, գնան փրկեն հայրենիքը։ Հիմա նորից պատերազմ է, պատերազմ մեր ապագայի համար»,–ասաց նա։

Նա կոչ արեց բանակին և ոստիկանությանն անհապաղ  հայտարարությամբ միանալ ժողովրդին, քանի որ ամեն ժամը կարևոր է. «Մի թողեք, որ ժողովուրդն այստեղ հավաքվի օրերով, անցեք մեր կողմը և այսօր կլուծենք հարցը։ Ոչ թե Հայաստանն առանց Նիկոլի, այլ Հայաստանը մենք ենք»,–ասաց նա։

Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց շարժման առաջիկա գործողությունները։ Համաձայն դրանց`ժողովրդի մի մասը շարունակում է հանրահավաքը Հանրապետության հրապարակում, իսկ մյուս մասը շրջափակում է կառավարության և դատախազության շենքը՝ առանց ներս մտնելու։

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» դեկտեմբերի 16–ի բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի։ Դասադուլին միացել են ԵՊՀ և ԵՊԲՀ–ի որոշ ֆակուլտետներ, իսկ գործադուլին մասնակցելու մասին արդեն հայտարարել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը։

Դեկտեմբերի 12-ին բժշկական համալսարանի մի շարք աշխատակիցներ միացել էին ՀՀ-ի և սփյուռքի ավելի քան 300 բուժաշխատողների պահանջին` ստեղծված վիճակի համար պատասխանատու անձանց հրաժարականների ու կառավարության ինքնակամ և անցնցում հեռացման մասին:

Լրահոս
0