Որոտան գյուղի մեկ շինություն հայտնվել է վիճարկելի տարածքում. Սյունիքի մարզպետարան

© Sputnik / Aram NersesyanЗимние пейзажи Сюника
Зимние пейзажи Сюника - Sputnik Արմենիա
Սյունիքի մարզպետարանն անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե Որոտանի տներից մեկի տան տերերին ադրբեջանցիները մեկ ժամ ժամանակ են տվել` այն ազատելու համար։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինություն հայտնվել է վիճարկելի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը` ներկայացնելով Սյունիքի մարզպետարանի պարզաբանումը։

Телевышка села Чакатен Сюникской области - Sputnik Արմենիա
Ճակատեն գյուղը չի հանձնվում Ադրբեջանին. Սյունիքի մարզպետը հերքել է տեղեկությունը

Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի վարչական շրջանի տներից մեկի տերերին ադրբեջանցիները մեկ ժամ ժամանակ են տվել այն ազատելու համար։

«Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ տարածքը, որտեղ այն կառուցված է, ներկա փուլում զինված ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացում հայտնվել է վիճարկելի տարածքում: Ներկայում այդ տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ խոսքը երկհարկանի մի շինության մասին է, որի մի մասը բնակելի տուն է, մյուս մասում կիսակառույց մի սրճարան կա։

Խորհրդային շրջանում հայ–ադրբեջանական միջպետական սահման չի եղել. Պետրոսյանը` Սյունիքի մասին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала