Առանց դրա անհնար է ընտրություն կատարել. Փաշինյանը խոսել է ապագայի մասին

© Photo : Facebook / Screenshot / Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Обращение премьер-министра Никола Пашиняна к народу в прямом эфире (19 декабря 2020). Еревaн
Обращение премьер-министра Никола Пашиняна к народу в прямом эфире (19 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նիկոլ Փաշինյանի խոսքով` երբեմն անհնար է ընտրություն կատարել, եթե չես կողմնորոշվել, թե ինչ ապագա ես տեսնում։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ապագայի վերաբերյալ խոսակցությունն այսօրվա ամենակարևոր հարցերից է: Նա այս մասին գրել է Facebook-ի իր էջում։

Единый оппозиционный кандидат в премьер-министры Вазген Манукян на митинге оппозиции (22 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞վ է Վազգեն Մանուկյանը «սելֆիների սերնդի» համար

«Ապագայի վերաբերյալ խոսակցությունն ամենակարևոր հարցերից է նույնիսկ ընթացիկ հարցերի լուծման տեսանկյունից, որովհետև ցանկացած հարց ունի լուծման մի քանի տարբերակներ, որոնց միջև երբեմն անհնար է ընտրություն կատարել, եթե չես կողմնորոշվել, թե ինչ ապագա ես տեսնում, ինչ ապագա ես ուզում կառուցել»,–գրել է նա:

Վարչապետի կարծիքով` հանրային-քաղաքական դիսկուրսն օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն:

Նշենք, որ նեյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ է իրականացնում Հայաստանում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Թուրքիան «ճերմակ ձի հեծած» պետք է մուտք գործեր Արցախ, կամ ԱՄՆ-ի ձախողումը տարածաշրջանում

Լրահոս
0