Կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Լեգենդար խաղացողը «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Կյանքի 73 տարում այսօր մահացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ երեկոյան Անդրեասյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնությունով նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ լեգենդար ֆուտբոլիստը մահացել է սրտի անբավարարությունից։

Карета скорой помощи перед зданием медцентра Сурб Григор Лусаворич (2 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ավտովթար` Երևան-Գյումրի ավտոճանապարհին. 2 մարդ ծայրահեղ ծանր են

Լեգենդար խաղացողը «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։

Մարզչական կարիերայի ընթացքում էլ երկար տարիներ աշխատել է «Արարատում»։

Նշենք, որ հայտնի ֆուտբոլիստը նաև ակտիվ քաղաքացի էր։ Վերջերս նա միացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մարզաշխարհի ներկայացուցիչներին։

Լրահոս
0