Սուրենյանը զգուշացնում է` գիշերը և առավոտյան բոլոր ճանապարհները պատվելու են մերկասառույցով

© Sputnik / Aram Nersesyan П/к Гагика Суреняна в пресс-центре Sputnik Армения
П/к Гагика Суреняна в пресс-центре Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի պատճառով Հայաստանի լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք է։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Այս գիշեր ու վաղն առավոտյան, ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, Հայաստանի բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, կլինեք առավել զգոն»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Դեկտեմբերի 23-24-ը Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանի գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք է։

Դեկտեմբերի 25-26-ի գիշերը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Հայաստանյան ավտոճանապարհներին ձյուն է, մառախուղ, մերկասառույց, կան փակ հատվածներ

Լրահոս
0