Արցախի նախագահը Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոսի» կոչում

© Photo : official site of Armavir municipalityПрезидент Карабаха Араик Арутюнян на поминках в Армавире (25 декабря 2020). Армавир
Президент Карабаха Араик Арутюнян на поминках в Армавире (25 декабря 2020). Армавир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Արայիկ Հարությունյանը Ռուստամ Գասպարյանի հարազատներին անձամբ է հանձնել շքանշանը` Արմավիրում կայացած միջոցառման ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Արցախյան ազատամարտի մասնակից, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

ՀՀ Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած միջոցառման ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Գասպարյանի հարազատներին է հանձնել նրան շնորհված «Ոսկե արծիվ» շքանշանը։

Снег в Ереване - Sputnik Արմենիա
Արցախյան պատերազմի մասնակիցները երթևեկության կանոնները խախտելու համար չեն տուգանվի

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ կոչումը Գասպարյանին շնորհվել էր ավելի վաղ, բայց հարազատներին հանձնվել է այսօր։

Արցախի ՊԲ զորամասի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանն էլ  հետմահու պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Նշենք, որ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խութադյանը Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհել էր «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում:

Հիշեցնենք, որ պատերազմի ժամանակ` հոկտեմբերի 15–ին  զոհվել էր Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին` Ռաֆայել Գասպարյանը, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վնասվածք էր ստացել գլխի շրջանում։ Օրեր անց` հոկտեմբերի 17-ին, հայտնի դարձավ, որ նա ևս մահացել է։

© Photo : official site of Armavir municipalityԱրցախի նախագահը Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոսի» կոչում
Արցախի նախագահը Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոսի» կոչում - Sputnik Արմենիա
Արցախի նախագահը Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոսի» կոչում

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала