Նոր տարվա կապակցությամբ քանի՞ օր տանը կմնան աշխատողները

© Sputnik / Asatur Yesayants Первый снег в Ереване
 Первый снег в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն` հանգստյան օրերը յոթ օր կտևեն։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հաշվի առնելով, որ տոնական օրերը Հայաստանում ոչ աշխատանքային են համարվում` առաջիկա հանգստյան օրերը կմեկնարկեն դեկտեմբերի 31–ին։

«Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ը, 4-ը և 5-ը (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ը (Սուրբ ծնունդ և Հայտնություն) ոչ աշխատանքային օրեր են»,– նշված է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում:

Սուրբ ծննդի և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը` հունվարի 7-ը, նույնպես ոչ աշխատանքային է:

Ստացվում է, որ այս տարվա աշխատանքային վերջին օրը կլինի դեկտեմբերի 30-ին, մարդիկ կրկին աշխատանքի դուրս կգան հունվարի 8-ին։

Ինչպե՞ս են մեր քաղաքացիները նշելու Ամանորը կամ նշելո՞ւ են. տեսանյութ

Լրահոս
0