Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Թվում է` Փաշինյանին է ուղղված, բայց հռետորաբանությունն ավելի խորքային է. Հովակիմյան

© Sputnik / Asatur YesayantsДепутат фракции "Мой шаг" Ваагн Овакимян в Парламенте
Депутат фракции Мой шаг Ваагн Овакимян в Парламенте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական վերջին զարգացումներին, մասնավորապես այն հարցին, թե արդյոք Հայաստանում կա՞ խոր ճգնաժամ, և պատրա՞ստ են արտահերթ ընտրություններ անցկացնելուն։
Հովակիմյան. «Այսօր Հայաստանը պատրաստ չէ արտահերթ ընտրություններին»

Վահագն Հովակիմյանի դիտարկմամբ` քաղաքական ճգնաժամի վերաբերյալ հնչող գնահատականները պետք է բաժանել երկու խմբի, դրանց մի մասն արձանագրում է պատերազմի դառը հետևանքները, որոնք ներքաղաքական դաշտում առաջացրել են նոր իրավիճակ, բայց պետք է գտնել լարվածությունը թոթափելու և առաջ գնալու ճանապարհը, իսկ գնահատականների մյուս մասը հնչում է նախկին քաղաքական ուժերի ստեղծած 17 կուսակցությունների հավաքախմբի կողմից, որոնք փորձում են ռևանշի հնարավորություն ստանալ և հետ զավթել իշխանությունը։

Ваге Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խնդիրն իշխանություն–ընդդիմություն կոնֆլիկտի մեջ չէ. Վահե Հովհաննիսյանը` ճգնաժամի մասին

«Նախկին ուժերն իշխանությունը զավթելու հռետորաբանություն և գործիքակազմ են կիրառում։ Նրանք չեն խոսում արտահերթ ընտրությունների մասին, ասում են, որ իշխանությունը պետք է տանք իրենց, որովհետև ունեն վարչապետի իրենց թեկնածուն, որ իրենք իրենց նախընտրած ձևով կկազմակերպեն ԱԺ արտահերթ ընտրություններ։ Նրանց մեջ 2018 թվականից առաջ իշխանության եղած քաղաքական ուժերն են կամ իշխանության շնորհիվ առավելություն ունեցած անձինք»,– Sputnik Արմենիային ասաց ԱԺ պատգամավորը։

Հովհաննիսյանի կարծիքով` քաղաքական մեծամասնության խնդիրն է այս ծանր շրջանի հաղթահարումը, դեպի զարգացում գնալը։ Ըստ նրա` այն ձևակերպումը, որ պատերազմում պարտված երկրի ղեկավարը չի կարող հաջողությամբ բանակցություններ վարել, առաջին հայացքից ուղղված է վարչապետին, սակայն ընդդիմադիրների հռետորաբանությունն ավելի խորքային է և ուղղված է ընդհանրապես Հայաստանի Հանրապետության դեմ։

ԱԺ պատգամավորի պնդմամբ` պիտակավորման շարունակվող փորձերը, իշխող ուժին լեգիտիմ իշխանությունից զրկելու կոչերն ամենևին չեն բխում մեր երկրի շահերից։ Հովհաննիսյանի կարծիքով` այսօր Հայաստանը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների, որովհետև դեռ պահպանվում է ռազմական դրությունը, դեռ շարունակվում է խաղաղության հաստատման գործընթացը, իսկ շահագրգիռ կազմակերպությունները զբաղված են գերիներին վերադարձնելու խնդրով։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայրենիքի փրկության շարժում», որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала